00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհրաժեշտ է իրավահավասար երկխոսություն. Կոպիրկինը` ՀՀ–ՌԴ հարաբերությունների ներուժի մասին

© Photo : official site of the Embassy of RF in RAЧрезвычайный и полномочный посол России в Армении Сергей Копыркин
Чрезвычайный и полномочный посол России в Армении Сергей Копыркин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետք է գտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդման նոր ձևեր ու հնարավորություններ, քանի որ երկկողմանի հարաբերությունների լրացուցիչ պաշար կա, կարծում է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

– Ձեր առաքելությունը Հայաստանում սկսվել է բավական հետաքրքիր շրջանում. նոր կառավարություն, նոր դեմքեր առանցքային պաշտոններում։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք Հայաստանում աշխատանքից։

– Առաջին հերթին` թույլ  տվեք շնորհակալություն հայտնել ձեր տեղեկատվական գործակալության հարցերին պատասխանելու հնարավորություն ընձեռելու համար։ Սա իմ առաջին հարցազրույցն է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում։ Այո, իսկապես, ես սկսում եմ իմ առաքելությունը Հայաստանում նոր շրջանում` կառավարման նախագահական ձևից խորհրդարանականի անցնելու, երկրի անցած ուղին վերաիմաստավորելու և ներքաղաքական ու տնտեսական զարգացման նոր աղբյուրներ որոնելու շրջանում, այդ թվում` արտասահմանյան գործընկերների հետ Հայաստանի կապերի ներուժն օգտագործելու հաշվին։

Премьер-министр Армении Никол Пашинян принял предпринимателей из России (25 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Բոլորին, հատկապես մեր հայրենակիցներին հրավիրում ենք ներդրումներ անելու». Նիկոլ Փաշինյան

Համոզված եմ, որ հարաբերությունների խորը արմատները, Ռուսաստանի հետ հիրավի համապարփակ գործակցությունը, Հայաստանի մասնակցությունը մեր ընդհանուր ինտեգրացիոն կառույցներում` ԱՊՀ–ում, ԵԱՏՄ–ում, ՀԱՊԿ–ում, հաջողության առանցքային գործոն են այդ ուղղությամբ։ Դատելով այն ազդանշաններից, որոնք տալիս է Հայաստանի ղեկավարությունը, մեր գործընկերները կիսում են այդ դիրքորոշումը։ Եվ դա շատ կարևոր է։ Հատկանշական է նաև այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ այցելել է Ռուսաստան, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Մենք հարգում ենք հայ ժողովրդի ազատ ընտրությունը և պատրաստ ենք աշխատել բոլոր քաղաքական ու հասարակական ուժերի հետ` ռուս–հայկական դաշնակցային հարաբերությունները խորացնելու, տնտեսական, ռազմաքաղաքական և մշակութային–մարդասիրական կապերն ընդլայնելու, ԵԱՏՄ–ում, ՀԱՊԿ–ում և ԱՊՀ–ում Հայաստանի դերն ուժեղացնելու հարցում աջակցելու, տարածաշրջանային և միջազգային անվտանգությունն ամրապնդելու նպատակներով։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպումների ժամանակ մենք հանգեցինք նույն կարծիքին` մեր երկրների  հարաբերություններում կան լրացուցիչ պաշարներ։ Աշխարհը փոխվում է, ուստի անհրաժեշտ է հոգատարությամբ պահպանել ձեռք բերածը, որոնել կապերն ամրապնդելու նոր ձևեր ու հնարավորություններ, բարձրացնել դրանց արդյունավետությունը, բնականաբար հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա։

– Ռուսական դիվանագիտության հասցեին հաճախ կշտամբանքներ են հնչում «մեղմ ուժի» գործիքները ոչ այդքան արդյունավետ կիրառելու վերաբերյալ։ Դուք կիսո՞ւմ եք նման գնահատականները։ Պատրա՞ստ եք արդյոք, որպես պաշտոնյա, հայ հասարակության հետ փոխազդեցության նոր ձևաչափեր ու մեխանիզմներ առաջարկել։

– «Մեղմ ուժ» տերմինը, չնայած իր տարածվածությանը, սղոցում է իմ ականջը։ Միջազգային հարաբերություններում ուժը, նույնիսկ «մեղմ» ուժը, լուրջ ռիսկեր ու վտանգներ է պարունակում։ Առավել ևս ժամանակակից բարդ ու փոխադարձ կախվածության մեջ գտնվող աշխարհում։ Որտեղ ուժ, այնտեղ ասոցիացիաներ` կապված զավթողականության, ճնշելու, իր խնդիրներն ուրիշների հաշվին լուծելու փորձերի, սեփական կենսակերպը, արժեհամակարգը պարտադրելու, ուսումով և աշխատանքով տաղանդավոր երիտասարդության գրավելու հետ։

Здание Организации Объединенных Наций в Нью-Йорке. - Sputnik Արմենիա
Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի` Ռուսաստանի դեմ ընդունած բանաձևին

Համոզված եմ, որ Հայաստանի հետ մեր հարաբերություններում մենք միշտ պետք է կողմնորոշվենք իրավահավասար, փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության, ազգային շահերը, ավանդույթները և սովորույթները հաշվի առնելու սկզբունքներից ելնելով։ Հենց նման մոտեցումն է նպաստում մշակույթների փոխհարստացմանը. շատ առումներով` դաշնակցային հարաբերությունների ու ռազմավարական գործընկերության հիմքն է։ Միաժամանակ, անհրաժեշտ է ավելի լիարժեք և արդյունավետ օգտագործել միմյանց փոխադարձ պահանջարկը` հիմնված մեր ժողովուրդների միջև ամուր պատմական կապերի վրա։

– Հայաստանի նախագահն իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը որակապես բարձրացնելու անհրաժեշտության մասին։ Երկկողմ հարաբերությունների ո՞ր ասպեկտները Դուք կընդգծեիք այս համատեքստում։

–Հիմա ես տարբեր գերատեսչություններում և պետական հաստատություններում հանդիպումներ անցկացնելու փուլում եմ, ծանոթանում եմ նախարարների, պատգամավորների, քաղաքական ուժերի և հասարակական շարժումների հետ։ Ծրագրում ենք ավելի լրջորեն ծանոթանալ հիանալի մշակութային երկրի հետ, մասնավորապես, այցելել Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական պետական դրամատիկական թատրոն և Ռուսական արվեստի թանգարան։

Մենք պետք է սեղմ ժամկետներում անցկացնենք համագործակցության գերակա ուղղությունների «գույքագրում»։ Ենթադրում եմ, որ նման աշխատանքի արդյունքում ունեցած պաշարներն ավելի արդյունավետ օգտագործելու գաղափարներ կծնվեն։ Հույս ունեմ, որ մեր հայ գործընկերները, բոլոր նրանք, ում թանկ են մեր հարաբերությունները, իրենց ավանդը կունենան այդ գործում։

Экспорт армянских помидоров - Sputnik Արմենիա
Ինչն է խանգարում Հայաստանից Ռուսաստան արտահանումը զարգացնելուն. բացատրում է փորձագետը

Ակնհայտ է, որ մեր աշխատանքի, իրագործվող նախագծերի ու միջոցառումների մասին Հայաստանի քաղաքացիները բավականաչափ տեղեկացված չեն եղել։ Իսկ մենք բավական շատ միջոցառումներ ենք անցկացնում։ Օրինակ, միայն այս շաբաթ Երևանում տեղի են ունենում Սանկտ Պետերբուրգի օրեր և 7–րդ Միջտարածաշրջանային համաժողովը։ Նախատեսված է միջոցառումների հարուստ ծրագիր, ներառյալ` վարպետության դասեր առողջապահական հաստատությունների մասնագետների համար, պրոֆեսիոնալ հանդիպումներ գործընկերների հետ սպառողական շուկայի, զբոսաշրջության, երիտասարդական քաղաքականության, կրթության ոլորտում, գործարար կապերի բորսա։

Ի դեպ, ոչ բոլորը գիտեն, որ Ռուսաստանը Հայաստանին զգալի դոնորային օգնություն է ցուցաբերում ինչպես երկկողմանի ձևաչափում, այնպես էլ` միջազգային կազմակերպությունների գծով։ Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է, որոնք ամեն տարի ուղղորդվում են հանրապետության սոցիալ–տնտեսական զարգացմանը, թեթև արդյունաբերության վերականգնմանը, առողջապահական և կրթական համակարգի բարելավմանը։

– Որոշ երկրներում կան շփման բավական հետաքրքիր ձևաչափեր` փառատոններ, հանդիպումներ  քաղաքի կենտրոնում, «բաց դռների» օրեր։ Դիվանագետներն, ընդ որում, իրենք են մտնում ժողովրդի մեջ` շփումն ավելի բաց, հասանելի և ինտերակտիվ դարձնելով։ Դուք նման ձևաչափի կողմնակի՞ց եք։

Ձեր հարցը հիշեցրեց ինձ այն ժամանակները, երբ հին հույն փիլիսոփաները, հիանալի հռետորները դուրս էին գալիս հրապարակ, որպեսզի շփվեն ժողովրդի հետ։ Այստեղ իրավիճակը մի քիչ այլ է. դիվանագիտական ոլորտն իր բնույթով պահպանողական է, հեռու օտարի աչքից, պահանջում է մանրակրկիտ և տքնաջան վերլուծություն, կողմերի դիրքորոշումների համեմատում, կշռադատված խոսքեր, ցուցադրական զգացմունքայնության և պոպուլիզմի բացակայություն։ Դիվանագիտության մեջ, բժշկության նման, կարևորը չվնասելն է։

Города мира. Херсониссос - Sputnik Արմենիա
Հայերի շրջանում ամենատարածված զբոսաշրջային ուղղությունները 2018թ-ին

Հակառակ դեպքում գինը կարող է չափազանց բարձր լինել։ Թեև, իհարկե, հասարակության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ սկսել է փոխվել նաև դիվանագիտությունը։ Հայտնվել է այնպիսի հասկացություն, ինչպիսին է «հանրային դիվանագիտությունը», որի գործիքակազմից դասական դիվանագիտությունը պետք է հմտորեն օգտվի։ Եվ մենք փորձում ենք դա անել սոցիալական ցանցերում մեր էջերի և կայքի միջոցով, անմիջականորեն կամ ԶԼՄ–ների միջոցով շփվում ենք մարդկանց հետո, նրանց հասցնում մեր հայացքները, տեղեկացնում Հայաստանում այլ ռուսական կառույցների գործունեության կատարած աշխատանքի մասին, աջակցություն ցուցաբերում նրանց։

– Նախկինում եղե՞լ էիք Հայաստանում, և կա՞ն արդյոք հիշարժան պատմություններ` կապված Հայաստանի և հայերի հետ։

Պետք է խոստովանեմ, որ մի անգամ էի առիթ ունեցել լինել Հայաստանում. դա 2007թ.–ին, խորհրդարանական ընտրություններում որպես դիտորդ էի ներգրավված։ Այդ ժամանակ ես անգամ պատկերացնել չէի կարող, որ այժմյան կարգավիճակով էլ կհայտնվեմ այս հիանալի երկրում։ Գիտե՞ք, դեռ Միխայիլ Լերմոնտովը խոսել է այլ ժողովուրդների սովորույթներին ռուս մարդու հարմարվելու ապշեցուցիչ կարողության մասին։ Դիվանագիտական ծառայությունը տարբերվում է նրանով, որ դիվանագետը պետք է ընկղմվի երկրի խնդիրների մեջ, ուսումնասիրի մանրամասները, ավելի շատ ճանաչի ժողովրդի ավանդույթները և ոգին։

Բայց Հայաստանը նաև յուրահատուկ երկիր է։ Ես այստեղ ինձ միանգամից ասես տանը զգացի, հայտնվեցի հոգեհարազատ մարդկանց մեջ, որոնց հետ ընդհանուր գաղափարներ ու արժեքներ կան։ Վստահ եմ, որ այդ զգացումը ժամանակի ընթացքում միայն կամրապնդվի և կհամալրվի նոր բովանդակությամբ։ Իհարկե, Ռուսաստանում ես շատ հայ ընկերներ, գործընկերներ ունեմ։ Նրանք հիանալի մարդիկ են, Ռուսաստանի նվիրյալներ, որոնք նաև յուրահատուկ զգացմունքներ են տածում Հայաստանի հանդեպ։ Ինձ շատ են պատմել այս երկրի գեղեցկությունների, հին եկեղեցիների, բացառիկ լեզվի, խորը և ամուր ավանդույթների մասին։ Հիմա ես այդ ամենն իմ աչքերով տեսնելու հնարավորություն ունեմ։

Լրահոս
0