00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբիկոնն անցած է. ինչո՞ւ է Իսրայելը հետաձգում Հայոց ցեղասպանության ճանաչումը

CC BY 2.0 / Xiquinho Silva / 19039-JerusalemЗдание Парламента Израиля, Гиват-Рам, Иерусалим, Израиль
Здание Парламента Израиля, Гиват-Рам, Иерусалим, Израиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսրայելը հերթական անգամ չճանաչեց Հայոց ցեղասպանությունը. իշխող կոալիցիան հրաժարվեց աջակցել օրինագծին։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Իսրայելի Քնեսեթը շարունակում է գլուխ ջարդել այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է կոչել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները։ Մի բան ակնհայտ է` հայ-իսրայելական հարաբերություններում Ռուբիկոնն անցած է, կարծում է «Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը։

Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху на ежегодной конференции здравоохранения (27 марта 2018). Тель-Авив, Израиль - Sputnik Արմենիա
Արջի ծառայություն Հայաստանին, կամ ինչպես է Իսրայելը կրկին որպես թուր ճոճում հայկական հարցը

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը Քնեսեթում պետք է քննարկվեր այսօր` հունիսի 26-ին։ Սակայն նախօրեին Քնեսեթում իշխող կոալիցիան որոշեց չաջակցել Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն ճանաչելու մասին «ՄԵՐԵՑ»-ի օրինագծին։ Արդյունքում «ՄԵՐԵՑ» կուսակցության անդամ Թամար Զանդբերգը հետ կանչեց համապատասխան օրինագիծը։

«Այն, որ Զանդբերգը հետ է կանչել օրինագիծը, չի նշանակում, թե Իսրայելը չեղյալ է հայտարարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Զանդբերգն այդպես է վարվել` հասկանալով, որ իր նախաձեռնությունն աջակցություն չի ստանա», — ասաց Ցինկերը։

Մյուս կողմից` խորհրդարանականները կարող էին սատարել Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի նախաձեռնությունը, որով առաջարկվում էր 1915 թվականի դեպքերը ոչ թե ցեղասպանություն անվանել, այլ «հայ ժողովրդի ողբերգություն»։ Այս ֆոնին, կարծում է Ցինկերը, Զանդբերգն իր օրինագիծը պահել լավ ժամանակների համար, կարծում է փորձագետը։

Նա կարծում է, որ եթե Քնեսեթը 1915 թվականի իրադարձությունները հայ ժողովրդի «ողբերգություն» ճանաչեր, դա առաջին քայլը կլիներ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում կարող էր ազդել Ադրբեջանի և Թուրքիայի գործոնը։ Գաղտնիք չէ, որ Իսրայելը Բաքվին զենք է մատակարարում` փոխարենը նավթ ստանալով։

Սակայն Ցինկերն առաջարկում է այդ հարցը դիտարկել համալիր ձևով, ոչ միայն ադրբեջանական գործոնը հաշվի առնելով։ Ամենայն հավանականությամբ, դոկտորի գնահատականների համաձայն, Իսրայելում նման քայլի պատրաստ չէին։

102-ая годовщина Геноцида армян. Цицернакаберд - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ հայերը պետք է գոհ լինեն այս որոշումից. Քնեսեթը չի քննարկելու Հայոց ցեղասպանությունը

«Այն, որ Քնեսեթում բարձրացվում է այդ հարցը, խոսում է այն մասին, որ Հայաստանի և Իսրայելի միջև Ռուբիկոնն անցած է», — ասաց Ցինկերը։

Հիշեցնենք, որ հայ-իսրայելական հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվացել են բարեկամության միջխորհրդարանական խմբի, ինչպես նաև չքաղաքականացված հասարակական պլատֆորմի` «Հայաստան-Իսրայել» ֆորումի շնորհիվ։

Կարճ ժամանակի ընթացքում հաջողվել է ուղիղ չվերթեր գործարկել երկու երկրների միջև, իշխող կառույցների ներկայացուցիչների միջև էլ շփում է հաստատվել։

Անցյալ տարի և այս տարվա սկզբին Հայաստանը և Իսրայելը փոխայցեր են իրականացրել բարձր մակարդակով։ Ժամանակ առ ժամանակ հարց է բարձրացվում երկրների միջև վիզային ռեժիմը չեղարկելու մասին։

Լրահոս
0