ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.11 երթուղին սպասարկող կազմակերպության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով հունիսի 27-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.11 երթուղու գործունեությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշված երթուղուց օգտվող՝ Նոր Արեշ, Վարդաշեն, Մուշավան թաղամասերի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ավտոբուսային հ.18 երթուղին ե/գ կայարանից Սասունցի Դավթի, Ազատամարտիկների փողոցներով կերկարացվի մինչև Մուշավան:
Ավտոբուսային հ.10 երթուղին Նուբարաշենի խճուղուց կերկարացվի մինչև Նուբարաշեն վարչական շրջան: Միկրոավտոբուսային հ.75ա երթուղին կշահագործվի Նոր Արեշի 7-րդ, 9-րդ, 20-րդ, 50-րդ փողոցներով:
Պատճառվող անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը։