ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Մոսկվայում մահացել է հայտնի երգիչ և հեռուստահաղորդավար Անդրեյ Դեմենտևը։ Նրա 90-ամյակին մնացել էր ընդամենը մի քանի շաբաթ։ Այդ մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։
«Անդրեյ Դմիտրիևիչը մահացել է երկարատև հիվանդությունից հետո», — նշել է բժշկական օղակների աղբյուրը։
Բանաստեղծի կինը` Աննա Պուգաչը, խոսել է նրա մահվան մասին և ասել, որ Դեմենտևն ուզում էր մինչև 90 տարեկան ապրել։ Դեռ հունիսի 3-ին բանաստեղծը Մոսկվայի կենտրոնում շփվել էր գրքի փառատոնի ընթերցողների հետ։ Պուգաչի խոսքով` բանաստեղծը ցանկություն է հայտնել, որ իրեն հողին հանձնեն Տվերում կամ Մոսկվայում։
Դեմենտևը «Ալյոնուշկա», «Կարապի հավատարմություն», «Հայրենի տուն», «Բալլադ մոր մասին» և այլ երգերի խոսքերի հեղինակն է։