00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ց է կախված Սարգսյանի մասնակցությունն Արցախի հարցով բանակցություններին

© Sputnik / Asatur YesayantsXVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян
XVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության հնարավորությունը բանակցություններին կախված է Նիկոլ Փաշինյանի հետ փաթեթային համաձայնություններից։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Սերժ Սարգսյանը կարող է մասնակցել Արցախի հարցով բանակցություններին, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվի Հանրապետական կուսակցության ապագայի շուրջ, Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Арман Егоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Եղոյան. «Նիկոլ Փաշինյանը չի կիսում Արսեն Խառատյանի տեսակետը»

Ավելի վաղ վարչապետի` արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը հայտարարել էր, որ չի բացառում նախկին նախագահ Սերժ Սարգսյանին արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում ընդգրկելու հնարավորությունը։

«Խառատյանն իր հարցազրույցում ասել է, որ դեմ չէ համագործակցել նախկին իշխանության ներկայացուցիչների հետ այն հարցերում, որոնցում նրանք կոմպետենտ են. առավել ևս, որ մի շարք հարցերում կան ընդամենը մի քանի մասնագետներ», – ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` այդ հայտարարությունը բավական անսպասելի էր։ Բայց եթե նման տարբերակ իսկապես կա նոր կառավարության ծրագրերում, ապա Սարգսյանը կարող է հանդես գալ թե որպես խորհրդական, թե որպես բանակցող։

Նա Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի օրինակը բերեց և հավելեց, որ նման նախադեպեր էլի են եղել։

«Բազմաթիվ ձևաչափեր կան, որոնց միջոցով հնարավոր է ներգրավել նախկին նախագահին», – ասաց Հակոբյանը։

Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Սարգսյանի հետ, թե՞ առանց նրա. պե՞տք է արդյոք նախկին նախագահի դիվանագիտական ծառայությունը

Փորձագետի կարծիքով` բաց է մնում մի հարց. Սերժ Սարգսյանը տեղյակ եղե՞լ է այդ նման տարբերակի հնարավորության մասին, թե այն պետք է դիտարկել որպես ուղերձ նախկին նախագահին։

Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես կընթանան Սարգսյանի և Փաշինյանի բանակցությունները։

«Արցախի հարցում բանակցային գործընթացին Սերժ Սարգսյանի մասնակցության հավանականությունը կքննարկվի պայմանավորվածությունների փաթեթի շրջանակում։ Լիովին հնարավոր է, որ դա կապված կլինի գալիք ընտրությունների և Հանրապետական կուսակցության հետագա ճակատագրի հետ», – ասաց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգը հակված չէ կարծել, թե Սերժ Սարգսյանն այս հարցին կմոտենա ալտրուիզմով։ Բայց, եթե իրավիճակը շատ սրվի, ապա նախկին նախագահը (և ոչ միայն) կարող է ներգրավվել։

Հակոբյանը հիշեցրեց, որ երբ 2016թ.–ի ապրիլին կտրուկ ակտիվացել էր առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, չնայած քաղաքական տարաձայնություններին, գնացել նրա հետ հանդիպման։ Հետո Տեր–Պետրոսյանը մեկնել էր Արցախ. Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսքով` Տեր–Պետրոսյանն այդ ժամանակ մեծ դեր խաղաց։

Քաղտեխնոլոգը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այն ժամանակ Տեր–Պետրոսյանի` բանակցություններին մասնակցելու կարիքը չեղավ, բայց այս իշխանությունը, ակնարկում է, որ նման տարբերակ բացառված չէ։

Լրահոս
0