ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Իրանի հավաքականի երկրպագուները հունիսի 24-ի լույս 25-ի գիշերն աղմկել են Սարանսկի հյուրանոցի մոտ, որտեղ գտնվել է Պորտուգալիայի հավաքականը։
Երկրպագուների աղմուկը ստիպել է, որ թիմի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն դուրս գա և մատ թափ տա երկրպագուների ուղղությամբ։ Նա ժեստով ցույց է տվել, որ քնել է ուզում։
Ronaldo foi à janela pedir aos iranianos para o deixarem dormir em paz 💤
— B24 🇵🇹 (@B24PT) 24 июня 2018 г.
🎥 @RTP1 pic.twitter.com/UtYxZBbJF3
Իրան-Պորտուգալիա խաղը տեղի կունենա «Մորդովիա Արենա» մարզադաշտում։ Իրանցիները հաղթելու դեպքում դուրս կգան 1/8 եզրափակիչ, պորտուգալացիների դեպքում ոչ-ոքին էլ բավարար կլինի փլեյ-օֆում հայտնվելու համար։