00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է անուշադրության մատնվել Մակարավանքը, որտեղ թաքնված է Հայաստանի հոգին

Բաժանորդագրվել
10-13-րդ դարերի Մակարավանք վանական համալիրը Հաղարծին և Գոշավանք եկեղեցիների հետ կարող էր լինել Տավուշի ամենաշատ այցելություններ ունեցող կրոնական վայրերի մեկը, սակայն առայժմ ոչ բոլոր զբոսաշրջային գործակալություններն են պատրաստ այստեղ զբոսաշրջիկներ բերել։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Դեռ չորս-հինգ տարի առաջ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի մոտակայքում գտնվող Մակարավանքը բավականին մարդաշատ էր։ 10-13-րդ դարերում Մահկանաբերդ պատմական վայրում կառուցված վանական համալիր այցելում էին ոչ միայն Հայաստանի բնակիչները, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերից մեր երկիր եկած զբոսաշրջիկները։

Սա յուրահատուկ վայր է։ Մեքենայով բարձրանում ես լեռնային ոլորաններով ու ապշում, թե ինչպես են մարդիկ այստեղ մեծ բնակավայր հիմնել (դա եղել է մոտ 9-10 դար առաջ, և այժմ չի պահպանվել սողանքների կամ այլ բնական երևույթների պատճառով), մուգ վարդագույն անդեզիտից և կարմիր տուֆից կառուցել մի ամբողջ վանական համալիր, որն առանձնանում է նրբագեղությամբ, զարդաքանդակների կատարելությամբ ու բազմազանությամբ։

© Sputnik / Naira MelkumyanՄակարավանք
Монастырь Макараванк - Sputnik Արմենիա
Մակարավանք

Մակարավանք համալիրը կազմված է երեք եկեղեցիներից, գավիթից, ժամատնից և այլ կառույցներից, որոնցում նաև կանաչավուն քարեր են օգտագործել։ Ժամանակին այստեղ նաև դպրոց է գործել։

Հատկապես գեղեցիկ է վանական համալիր տանող ճանապարհը. Պայտաթափի լեռնաշղթայից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Տավուշի մարզի հարուստ բնաշխարհ։ Բացի այդ, այստեղ երիցուկի ընդարձակ դաշտեր են փռված։ Հատկապես գարնանը դրանք աննկարագրելի գեղեցիկ են, իսկ լեռնային ոլորաններն իսկական հեքիաթ են հիշեցնում։

Բայց մեր վերջին ուղևորությունը փոքր-ինչ վշտացրեց ու ստիպեց տխրել։ Տարիներ առաջ ասֆալտապատված ճանապարհն այժմ ողբալի վիճակում է։ Վերելքն իսկական փորձություն է թե՛ ավտոմեքենայի, թե՛ վարորդի, թե՛ ուղևորների համար։ Զարմանալի չէր, որ եկեղեցու մոտ հատուկենտ զբոսաշրջիկներ կային. հազիվ թե զբոսաշրջային գործակալությունները նման ճանապարհով ավտոբուսներ և միկրոավտոբուսներ ուղարկեն։

© Sputnik / Naira MelkumyanՄակարավանք
Монастырь Макараванк - Sputnik Արմենիա
Մակարավանք

Բանն այն է, որ այդ ոլորաններով են հոսում նաև անձրևաջրերը, որոնք քանդում են ասֆալտը։ Ուստի այդ ճանապարհը պետք է կառուցվեր՝ հաշվի առնելով տեղանքի բնական առանձնահատկությունները, ինչը չի արվել։ Հետևանքն այն է, որ այսօր այդ ճանապարհը գրեթե դուրս է եկել շարքից։

Церковь св. Акопа в деревне Вернашен - Sputnik Արմենիա
Ինչպես է անտառում ծվարած առեղծվածային եկեղեցին կյանք շնորհել Վերնաշեն գյուղին

Ինչ վերաբերում է հենց եկեղեցուն, ապա այն արդեն վաղուց վերանորոգման կարիք ունի։ Բարեգործներից մեկը սեփական միջոցներով երկաթյա տանիք է քաշել համալիրի գլխավոր եկեղեցիներից մեկի վրա, որպեսզի տեղումները վերջնականապես չփչացնեն այն, բայց Մակարավանքի փրկության համար դա շատ քիչ է։

Մենք մշակույթի նախարարությունից փորձեցինք ճշտել, թե առաջիկա տարիներին կա՞ն արդյոք համալիրը վերականգնելու ծրագրեր։

«Այդ ճարտարապետական հուշարձանը պատկանում է Մայր Աթոռին։ Այնուամենայնիվ, մենք շատ ենք անհանգստանում Մակարավանքի համար, քանի որ Մայր Աթոռին ոչ միշտ է հաջողվում ժամանակին զբաղվել այս կամ այն մշակութային օբյեկտների վերակառուցմամբ, քանի որ դրանք բավական շատ են։ Միևնույն ժամանակ, մենք նույնպես բավարար միջոցներ չունենք։ Հիմա աշխատում ենք Գոշավանքում, Սանահինում և այլ վայրերում», — ասաց Հայաստանի մշակույթի նախարարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության պետ Արմեն Աբրոյանը։

Նա կարծում է, որ խնդիրը կարելի է լուծել պետության, Մայր Աթոռի և մասնավոր հատվածի համատեղ ջանքերով։

Գրեթե նույն կարծիքն ունի նաև Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը։ Նրա խոսքով՝ մի քանի կառույցներ պետք է համագործակցեն, որպեսզի հարցը լուծվի։

«Իհարկե, հուշարձանը, որն իրենից ներկայացնում է մշակութային-պատմական մեծ արժեք, պետք է ներառվի տարբեր զբոսաշրջային փաթեթներում։ Բայց առայժմ մեր կողմից մշակվող ծրագրերում այն չկա։ Պետք է քննարկել այս հարցը նախարարության, մասնավոր հատվածի հետ», — ասաց Ապրեսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Այնպես որ համալիրի վերանորոգման հարց դեռ բաց է, և սողանքների պատճառով եկեղեցին կանգնած է լիակատար ոչնչացման վտանգի առաջ։

© Sputnik / Naira MelkumyanՄակարավանք
Монастырь Макараванк - Sputnik Արմենիա
Մակարավանք

Իսկ հազվադեպ այցելող զբոսաշրջիկները չեն դադարում հիանալ Մակարավանքով։ Ահա ինչ է գրել ռուս ճանապարհորդներից մեկը Otzyv.ru-ում. «Վերադարձել ենք ապշած և շատ գոհ… Մակարավանքը մեր երկօրյա ուղևորությունների եզրափակիչ կետն էր, ամենաուժեղը` զգացմունքային առումով։ Ամեն դեպքում, եթե եկեղեցում չես եղել, ապա համարիր, որ Հայաստանը չես տեսել։ Նրա հոգին, պատմությունը, ներկան այդ վանքերի մեջ են»։

Լրահոս
0