00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է անտառում ծվարած առեղծվածային եկեղեցին կյանք շնորհել Վերնաշեն գյուղին

© Sputnik / Aram NersesyanЦерковь св. Акопа в деревне Вернашен
Церковь св. Акопа в деревне Вернашен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վայոց Ձորի գյուղերից մեկում XIII դարի եկեղեցի է «թաքնված»։ Շենքը հաջողվել է փրկել խորհրդային իշխանություններից, որոնք ցանկանում էին այնտեղ թանգարան հիմնել։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի —Sputnik, Անի Լիպարիտյան. Վերնաշեն գյուղը, որը հայտնի է իր գինիներով, սկսել են կառուցել 1828 թվականին։ Շատերին է ծանոթ այդ գինու համը, սակայն այժմ այդ մասին չենք խոսելու…

Գյուղը յուրահատուկ պատմություն ունի։ Այստեղ է գտնվում XIII դարի Սուրբ Հակոբ եկեղեցին։ Ինչպես պնդում են տեղի բնակիչները, հենց այս եկեղեցին է հիմք ծառայել Վերնաշենի ստեղծման համար։ Ցավոք, ոչ ոք չգիտի, թե ով է փոքր եկեղեցու հեղինակը, և նույնիսկ փաստաթղթերում նշված չէ նրա անունը, սակայն վերնաշենցիները շատ են գնահատում այս աստվածային կառույցը։

Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է անտառում` շրջապատված ընկուզենիներով, այնպես որ, այն կարելի էր տեսնել միայն հեռվից։

Պարսկաստանից տեղափոխված հայերը մի օր գետի ափին եկեղեցու գմբեթն ու խաչը նկատելով` շարժվել են դեպի այդ կողմ և որոշել մաքրել տարածքն ու այդտեղ բնակատեղի հիմնել։

Հարյուրամյակներ անց վանքն արդեն իր նպատակին չէր ծառայում։ Խորհրդային իշխանությունը որոշել էր միջնադարյան Գլաձոր համալսարանի պատմությանը նվիրված թանգարան հիմնել այդտեղ, սակայն նոր շենք կառուցելու համար միջոցներ չկային։ Կրոնի նկատմամբ այն տարիներին այլ վերաբերմունք կար, այդ պատճառով էլ Սուրբ Հակոբ եկեղեցին թանգարանի վերածեցին։

© Sputnik / Aram NersesyanՍուրբ Հակոբ եկեղեցու մոտ տեղադրված խաչքարերը
Սուրբ Հակոբ եկեղեցու մոտ տեղադրված խաչքարերը - Sputnik Արմենիա
1/5
Սուրբ Հակոբ եկեղեցու մոտ տեղադրված խաչքարերը
© Sputnik / Aram NersesyanՍուրբ Հակոբ եկեղեցու մոտ տեղադրված խաչքարերը
Սուրբ Հակոբ եկեղեցու մոտ տեղադրված խաչքարերը - Sputnik Արմենիա
2/5
Սուրբ Հակոբ եկեղեցու մոտ տեղադրված խաչքարերը
© Sputnik / Aram NersesyanՍուրբ Հակոբ եկեղեցին
Սուրբ Հակոբ եկեղեցին - Sputnik Արմենիա
3/5
Սուրբ Հակոբ եկեղեցին
© Sputnik / Aram NersesyanՍուրբ Հակոբ եկեղեցու թանգարանը
Սուրբ Հակոբ եկեղեցու թանգարանը - Sputnik Արմենիա
4/5
Սուրբ Հակոբ եկեղեցու թանգարանը
© Sputnik / Aram NersesyanՍուրբ Հակոբ եկեղեցին
Սուրբ Հակոբ եկեղեցին - Sputnik Արմենիա
5/5
Սուրբ Հակոբ եկեղեցին
1/5
Սուրբ Հակոբ եկեղեցու մոտ տեղադրված խաչքարերը
2/5
Սուրբ Հակոբ եկեղեցու մոտ տեղադրված խաչքարերը
3/5
Սուրբ Հակոբ եկեղեցին
4/5
Սուրբ Հակոբ եկեղեցու թանգարանը
5/5
Սուրբ Հակոբ եկեղեցին

Ճիշտ է, դրա շնորհիվ լքված եկեղեցին վերանորոգվեց։ Վանքում կարելի է բազմաթիվ քարեր տեսնել, որոնք պատերի մեջ դրվեցին ոչ թե XIII դարով թվագրված լինելու պատճառով, այլ քանի որ այդպես ավելի հեշտ էր պահպանել շենքի արտաքին տեսքը։ Այսօր եկեղեցու պատերի վրա շինարարության տարիներին փորագրած պատկերներ կարելի է տեսնել։

Տեղի բնակիչները պնդում են, որ զբոսաշրջիկները շատ չեն այցելում այդ գյուղ, սակայն բոլոր նրանք, ովքեր քարտեզի վրա գտնում են Վերնաշենի եկեղեցի-թանգարանը, անմիջապես գալիս են այն տեսնելու, զգալու հին սրբավայրի մթնոլորտը։

Այսօր «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի հազվագյուտ ցուցահանդեսը ներկայացնում է այդ բացառիկ կրթահամալիրի հիմնադրման պատմությունը, նրա գործունեությունը, դերն ու նշանակությունը միջնադարյան Հայաստանի հոգևոր, գիտական և հասարակական կյանքում։

1282 թվականին հիմնադրված և ավելի քան 70 տարի գործած համալսարանը կրոնական, հասարակական-քաղաքական և փիլիսոփայական մտքի զարգացման օջախներից մեկն էր։ Ժամանակակիցներն այն անվանում էին «Երկրորդ Աթենք պանծալի», «Իմաստության մայրաքաղաք»։

Папа Римский Франциск I - Sputnik Արմենիա
Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնության գիրն արդեն Գյումրիում է. ինչի՞ համար է նա շնորհակալ

Այստեղ են կրթություն ստացել, աշխատել և ստեղծագործել այն ժամանակների անվանի հայ մտավորականները` Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Որոտնեցին, Խաչատուր Կեչառեցին, Թորոս Տարոնացին, Ավագը, Մոմիկը և ուրիշներ։

1984 թվականին Հայաստանի ԽՍՀ կառավարության որոշմամբ տեղի ունեցավ թանգարանի հանդիսավոր բացումը։ Գլաձորի համալսարանի 700-ամյակի կապակցությամբ` Հայաստանի կառավարության որոշմամբ Վերնաշեն գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում գիտությանն ու կրթությանը և Գլաձորի համալսարանին նվիրված թանգարան բացվեց։ Այստեղ ավելի քան 300 ցուցանմուշ է պահպանվում։

Լրահոս
0