ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարականի իր դիմումը կներկայացնի հուլիսի 2–ին կայանալիք ավագանու արտահերթ նիստին։ Այս մասին Արամ Դանիելյանն ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Լիազորություններս վաղաժամկետ դադարեցնելու համար հրավիրել եմ ավագանու արտահերթ նիստ, որը կկայանա հուլիսի 2-ին: Ավագանու անդամներին առաջարկում եմ կողմ քվեարկել իմ հրաժարականին»,-ասաց նա:
Քաղաքապետի խոսքով` ՀՀԿ–ն Հրազդանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի առաջիկա ընտրություններին։
Հիշեցնենք, որ Արամ Դանիելյանը Հրազդանի քաղաքապետ է 2002 թվականից: