ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարական է տվել: Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Արամվիրի քաղաքապետարանից։
Ռուբեն Խլղաթյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցը քննարկվել է Արմավիր քաղաքի ավագանու արտահերթ նիստում:
Քաղաքապետը խնդրել է ավագանու անդամներին կողմ քվեարկել իր հրաժարականին:
Ավելի վաղ, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել էր Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, այնուհետև Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին:
Մարզպետը քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը: Նա հորդորել է կողմերին ցուցաբերել փոխադարձ հարգանք և զսպվածություն, միևնույն ժամանակ չխախտել հասարակական կարգը:
Քննարկման արդյունքում Ռուբեն Խլղաթյանը մարզպետին հայտնել է իր սեփական դիմումի համաձայն քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Հիշեցնենք` Խլղաթյանը Արմավիրի քաղաքապետ է ընտրվել 2004թ.–ին, հետագայում վերընտրվել է, մինչ այդ զբաղեցրել է փոխքաղաքապետի պաշտոնը: