00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետպարտքն ու Ռուսաստանի զենքը․ ինչո՞ւ են աճել Հայաստանի ծախսերը 2017-ին

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցОткрытие 10-й международной выставки Russia Arms Expo
Открытие 10-й международной выставки Russia Arms Expo - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավելացել են պետպարտքի վճարումներն ու դադարեցվել են մատակարարումները` Ռուսաստանից վերցրած առաջին վարկով։ Այս տարի մատակարարումները կշարունակվեն արդեն երկրորդ վարկով։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik, Արամ Գարեգինյան․ Հայաստանի պետպարտքի վճարումներն ավելացել են, իսկ ընթացիկ կարիքների ծախսերն աշխատել են չբարձրացնել։ Այս տրամաբանությամբ էր կազմվել 2017 թվականի բյուջեն։

Ընդհանուր առմամբ ծախսերն աճել են 6,3%-ով ու հասել 504 միլիարդ դրամի։ Հիմնականում ավելորդ ծախսերն արվել են ռուսական վարկով զենքը գնելու ու պետպարտքը վճարելու համար։ Նշենք, որ խոսքն առաջին ռուսական պաշտպանական վարկի մասին է, որը 200 միլիոն դոլար էր կազմում։ 2017 թվականի վերջին տրամադրվել է երկրորդ վարկը՝ 100 միլիոնի, սակայն դրա մատակարարումները սկսվել են արդեն այս տարի։

Премьер-министр Никол Пашинян принял и.о. министра финансов Вардана Арамяна (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վարչապետին զեկուցել են պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքը

Մասնավորապես՝ պետական պարտքի մարման համար ծախսվել գրեթե 25%-ով ավելի գումար։ Ընդհանուր առմամբ, այդ ծախսերի համար տրամադրվել է 122 միլիարդ դրամ, այսինքն՝ բյուջեի բոլոր ծախսերի մոտ 8,1%-ը։

Իսկ ընդհանուր առմամբ, արտասահմանյան միջոցներն ապահովել են բյուջեի ծախսերի մոտ 12%-ը, կամ 176 միլիարդ դրամ։ Այսպիսով՝ Հայաստանը դեռ ավելի շատ արտասահմանյան միջոց ստանում է, քան տալիս։

Բոլոր ծախսերի 11,5%-ը կազմել է պետական սեկտորի աշխատողների աշխատավարձը։ Նախորդ տարվա համեմատ, այդ ծախսերը 2%-ով աճել են։ Տարեկան այդ ծախսերը 2-3%-ով աճում են, քանի որ տարիների ծառայության համար պաշտոնյաներին հավելյալ գումար է վճարվում (ուսուցիչների դեպքում այդ կարգը չի գործում):

Մոտ 12% կազմել են պետական գնումները։ 154 միլիարդ կազմող ընդհանուր ծախսերից հնարավոր եղավ տնտեսել ութ միլիարդ, այսինքն՝ 5%։ Դա եղավ տնտեսման ու թենդերների ճիշտ կազմակերպման հաշվին։

Присяга новобранцев, призванных по программе Это я - Sputnik Արմենիա
2017 թվականին Հայաստանը 30%-ով ավելացրել է պաշտպանության ոլորտի ծախսերը

2017 թվականին բյուջեից մոտ 113 (ընդհանուր ծախսերի7,4%-ը) միլիարդ դրամ տրամադրվել է սուբսիդիաների համար։ Սուբսիդիաները կրճատվել են ութ միլիարդ դրամով, հիմնականում խմելու ջրի սուբսիդավորման, նաև գյուղացիներին պարարտանյութերի կրճատման հաշվին։ Նշենք, որ 2019 թվականին ջրի սուբսիդավորումը էլ համընդհանուր չի լինի, դրանցից կկարողանան օգտվել միայն անապահով ընտանիքները։

Բյուջեի ծախսերի գրեթե մեկ երրորդը (32%), կամ 411 միլիարդ դրամը կազմել են թոշակներն ու նպաստները։ Դա 1,9%-ով ավելի շատ է, քան 2016 թվականին։ Հիմնականում այն պատճառով, որ աճում են պետության վճարումները քաղաքացիների կուտակային թոշակային հաշիվներին։ Վճարումները չեն ավելանում, պարզապես համակարգի մասնակիցների քանակն է շատանում։ Վճարումները կազմում են աշխատավարձի 5%-ը, առավելագույն վճարը՝ 25 հազար դրամ է։

Առողջապահական ծախսերը կազմել են 83 միլիարդ դրամ (ընդհանուր ծախսերի 5,5%-ը)։

Նախորդ տարվա համեմատ պաշտպանությանն ուղղված ծախսերն աճել են 30,4%–ով, հիմնականում պաշտպանային վարկի շրջանակում ռուսական զենք գնելու հաշվին։ Ընդհանուր ծախսերը կազմել են 294 միլիարդ դրամ, կամ բյուջեի ծախսերի գրեթե 20%-ը։ Դրանցից 86,6 միլիարդը կազմել են ռուսական վարկով գնումները։ Այս տարի մատակարարումները կշարունակվեն․ արդեն երկրորդ՝ 100  միլիոն դոլարանոց վարկով։

Լրահոս
0