ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Բրիտանացի երգչուհի, կոմպոզիտոր, հաղորդավար, Spice Girls խմբի նախկին անդամ Մել Բին Instagram սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել իր սիրելիի՝ Հարրի Մադաթյանի հետ և կրքոտ շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ։
«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր։ Չեմ կարող արտահայտել բառերով, թե դու ինչ ես նշանակում ինձ համար։ Այս ծննդյան օրը դու կհիշես ամբողջ կյանքում», — գրել է երգչուհին։
Լուսանկարը կարճ ժամանակում հավաքել է ավելի քան 15 հազար «լայք»։ Օգտատերերը երջանիկ ծննդյան օր են մաղթել Հարրիին։
Հիշեցնենք, որ երգչուհին ռոմանտիկ հարաբերությունների մեջ է Բևերլի Հիլզում գտնվող գեղեցկության սրահներից մեկի սեփականատիրոջ, ազգությամբ հայ Հարրի Մադաթյանի հետ։
Մել Բին երեք դուստր ունի ` 18-ամյա Ֆենիքսին, որին լույս աշխարհ է բերել առաջին ամուսնուց` պարող Ջիմի Գալզարից, 10-ամյա Էնջելին` դերասան Էդդի Մերֆիից և 6-ամյա Մեդիսոնին` Ստեֆանից։
Լրատվամիջոցների տվյալներով` Հարրին ԵՊՀ շրջանավարտ է։