00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվ կրկին Նախիջևանը. ի՞նչ էր «ազատագրում» Զաքիր Հասանովը և արդյո՞ք մտահոգվելու առիթ կա

© Sputnik / Aram NersesyanАрени
Арени - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է սեփական հասարակությանը հրամցնել «հազարավոր հեկտար հող ազատագրելու» մասին համարձակ հաշվետվությունները։ Իսկ ի՞նչ պատկեր է ի հայտ գալիս ավելի ուշադիր ուսումնասիրելու պարագայում։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի ուղղությամբ հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը շարունակում է համացանցի հայ սեգմենտի բուռն քննարկումների առարկա մնալ։ 

Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարտիրոսյան. «Նախիջևանում ավելի շուտ դիրքային պատերազմ է»

ՊՆ–ի ներկայացուցիչները շարունակում են հասարակությանը վստահեցնել, որ իրավիճակը լիովին վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից, և որ ադրբեջանական կողմը որևէ առավելություն չի ստացել սահմանի այդ հատվածում։ Տրամագծորեն հակառակ պնդումներն են հնչում Բաքվում։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախօրեին` հունիսի 20-ին, հայտնեց, որ իբրը թե հաջող գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակը «11 հազար հեկտար է ազատել օկուպացիայից». խոսքը Նախիջևանի տարածքների մասին է։

Հայաստանի պատասխանին երկար սպասելու կարիք չեղավ. Հասանովին շնորհավորեցին «սեփական տարածքներն ազատագրելու» կապակցությամբ` ավելացնելով, որ «ազատագրող»–նախարարի գործունեության արդյունքում ադրբեջանցի հովիվները վտանգի տակ են հայտնվել։

Վերոնշյալ թիվը բավական վիճահարույց է։ Բանն այն է, որ Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմը երբեք նման տարածքներ չի ունեցել, որ հակառակորդն էլ կարողանար ազատագրեր։ 11 հեկտարի մասին Բաքվի պաշտոնական հայտարարությունները զայրույթ ու քմծիծաղ են առաջացնում և՛ մի շարք ադրբեջանցի բլոգերների, և՛ պաշտոնաթող դիվանագետների կողմից։ Նրանք պնդում են, որ Գյուննութ գյուղը և ամբողջ Շարուրի շրջանը, որոնց «ազատագրման» մասին է խոսքը, առանց այդ էլ Նախիջևանի կազմում էին։

Азербайджанский беспилотник - Sputnik Արմենիա
Հակառակորդի որքա՞ն ԱԹՍ է խոցել Արցախը 2011 թվականից այս կողմ. պատասխանում է ՊԲ–ն

Պետք է նաև նշել, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հունիսի 20-ին մոտ կես ժամանոց տեսանյութ է տարածել, որում մանրամասն պատմում է «ազատագրված տարածքների»  և  Հայաստանի սահմանին ադրբեջանական առաջնագծի մոտեցման մասին։ 

Մեր կարծիքով, այդ տեսանյութում բացահայտ անհեթեթություն  և կեղծիքներ կան (օրինակ, ներկայացվում է, որ նրանք հայերի ձեռքից խլել են գինու գործարանը – խմբ.). կան նաև իրականությանը մոտ փաստեր։ Ընդհանուր առմամբ պատկերը հետևյալն է` ադրբեջանական կողմը առաջխաղացում է ունեցել իր տարածքում, բայց այդ տեղեկությունը «11 հազար հեկտարի» մասին քարոզչական անհեթեթությամբ է համեմվել։

Հեկտարների «ազատագրման» մասին խոսակցությունների ողջ անհեթեթության հետ մեկտեղ, հայկական դիրքերի և բնակավայրերի վերաբերյալ մտահոգությունները պահպանվում են։

Ադրբեջանական տեսահոլովակի հիման վրա տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հատուկ քարտեզ է կազմել, որի վրա պարզել է ադրբեջանական դիրքերից մինչև հայկական գյուղերն ընկած ենթադրյալ տարածությունը։ Ինչպես գրում է Մարտիրոսյանը` սահմանը բավական պայմանական է, սակայն տեղանքի վրա երևում է, որտեղ են ավարտվում Արենիի ցանքատարածքները։

Ադրբեջանական առաջնագծից մինչև Արենիի խաղողի այգիները, քարտեզից դատելով, 1800 մետր են կազմում։ Որոշակիորեն չափազանցնելով կարելի է պնդել, որ Արենիի խաղողի այգիները հասանելի են ադրբեջանցի դիպուկահարներին։ Իսկ գյուղի մուտքը ադրբեջանական դիրքերից գտնվում է 4200 մետր հեռավորության վրա։ Սա, իհարկե, ավելի հեռու է, քան Տավուշի մարզի որոշ սահմանամերձ գյուղերի և ադրբեջանական դիրքերի միջև ընկած տարածությունը։ 

Пресс-центр Sputnik Армения - Sputnik Արմենիա
Ինչ է կատարվում Նախիջևանի սահմանին և ինչպես վերականգնել գեներալի հանդեպ հարգանքը. ասուլիս

Տավուշի գյուղերն, ինչպես հայտնի է, ժամանակ առ ժամանակ գնդակոծվում են խոշոր տրամաչափի գնդացիրներից և զենիթային զենքերից։ Նույնը չի կարելի ասել Արենիի մասին, սակայն այստեղ ադրբեջանցիները կարող են գյուղը գնդակոծել ծանր ականանետներից։ Արդյո՞ք հակառակորդն այդ քայլին կդիմի, թե ոչ, այլ հարց է։

Այն, որ ադրբեջանցիները  մոտեցել են հայկական դիրքերին, խոստովանում են նաև ՀՀ ՊՆ–ում։ Սակայն այդ առաջխաղացմանը խանգարել չէին կարող, քանի որ հակառակորդի նոր դիրքերը գտնվում են  իր իսկ տարածքում։ Կանխել` կնշանակեր նոր ռազմական գործողությունների առիթ տալ, որը, հասկանալի պատճառներով, Հայաստանում չցանկացան։

«Տեղի ունեցածի ամբողջական պատկերը ոչ ոք չի տալիս։ Պետք է հաշվի առնել, որ ուժերի և կողմերի դիրքերի դասավորվածությունը սահմանի այդ հատվածում բավական անորոշ ու ամորֆ է։ Այնտեղ սարեր են, կիրճեր, բարձունքներ և օբյեկտիվորեն շատ դժվար է հասկանալ, թե ով որ տարածքն է վերահսկում։ Սահմանն այստեղ շատ զառիթափ է», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։

Հասկանալ, թե կոնկրետ ինչ է փոխվել սահմանի այդ հատվածում անհնար է, եթե անմիջապես զինվորականներից լիարժեք տեղեկություն չկա, ասում է նա։ Որ ադրբեջանցիներն առաջ են եկել իրենց իսկ տարածքում, հակված է կարծել նաև Մարտիրոսյանը։

Այլ հարց է, որ նոր դիրքերի ընդլայնումը Բաքվում փորձում են ներկայացնել որպես «օկուպացված տարածքների ազատագրմանն» ուղղված լայնածավալ գործողություններ, ինչն իրականությանը չի համապատասխանում։

Լրահոս
0