ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ: Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը։
«ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով՝ Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ»,-ասաց նա:
Պողոսյանը նախկինում զբաղեցնում էր Երևանի փոխոստիկանապետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետ Օսիպյանի հրամանով Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ: