00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է փնտրել ոստիկանությունը Սեքյուրիթի դրիմում. Վալերի Օսիպյանի պատասխանը

© Sputnik / Asatur YesayantsНачальник полиции Армении Валерий Осипян на праздовании 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат
Начальник полиции Армении Валерий Осипян на праздовании 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանապետն այսօր մեկնաբանել է ոստիկանության իրականացրած հատուկ գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գրասենյակում չարաշահումներ էին փնտրում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նա նաև խոստացավ, որ այսօր ոստիկանությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ ու կհայտնի կատարված գործողության արդյունքները։

Ինչ վերաբերում է քրեական հեղինակությունների ու օրենքով գողերի տներում կատարված խուզարկություններին, ոստիկանապետը նշեց, որ իրենց նպատակը նրանց Հայաստանից «քշելը» չէ։ «Օրենքի առաջ բոլորը հավասար են»,- ասաց նա։

Щенок в одной из воинских частей ВС РА - Sputnik Արմենիա
ԱԱԾ–ի նոր բացահայտումը. զորամասերի վառելիքն ու նոր պահեստամասերը վաճառել են

Հիշեցնենք` երեկ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունը խուզարկություններ էր իրականացրել արագաչափերի և տեսախցիկների շահագործմամբ ու տեխնիկական սպասարկմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գրասենյակում։

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ 13.06.2011թ. կնքված պայմանագրով, հայաստանյան ավտոճանապարհներին տեղադրել է տեսախցիկներ և արագաչափեր`ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու նպատակով: ԶԼՄ հրապարակումների համաձայն «Սեքյուրիթի Դրիմ»-ը պատկանում է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին։ Իսկ դրա սեփականատեր Գուրեն Զախարյանը նրա մանկության ընկերն է։

Ավելի ուշ խուզարկություններ են կատարվել նաև շուրջ 30 քրեական հեղինակությունների ու օրենքով գողերի առանձնատներում։ Ոստիկանությունը հայտարարել էր, որ նրանցից շատերը բերման են ենթարկվել։

Մասնավորապես՝ «Մասիվցի Անդիկ» մականվամբ «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի բնակարանում հայտնաբերվել են մեթադոնի նմանվող դեղահաբեր, բյուրեղանման զանգված ու հրացան։ «Ալո» մականվամբ «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարովի» փամփուշտներ ու մարիխուանայի նմանվող զանգված։ Մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել նաև «Գորիսեցի Արտեմիկ» մականվամբ «օրենքով գող» Արտեմ Դինունցի բնակարանի խուզարկությամբ։

«Օշականցի Գևորիկ» մականվամբ «օրենքով գող» Գևորգ Մելիքյանի տան խուզարկությամբ՝ բակում հայտնաբերվել են կանեփի թփեր։ «Քոնչո» մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանի տան բակից ևս կանեփի թփեր են հայտնաբերվել։ «Մեծամորի Երո» մականվամբ քրեական հեղինակություն Երվանդ Ոսկանյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ։ «Շալո» մականվամբ քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի բնակարանից հայտնաբերվել են հրազեն ու փամփուշտներ։

Полиция Армении обыскала дома воров в законе - Sputnik Արմենիա
Ոստիկանները խուզարկել են «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների տները. տեսանյութ

«Վիրաբիկ» մականվամբ քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են դեղահաբեր, որոնցից երկուսը՝ մեթադոնի նմանվող։ «Պիստ» մականվամբ քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանի տնից հայտնաբերվել է հրազեն ու հրացաններ։ «Էրեբունիմասիվցի Տյոմ մականվամբ» քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան։

«Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են հրացան ու փամփուշտներ, «Նորադուսցի Արա» մականվամբ քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան, փամփուշտ, թուր և մահակ։ «Մասիվցի ժիրո» մականվամբ քրեական հեղինակություն Պարույր Աղաջանյանի բնակարանում հայտնաբերվել են հրազեն, դանակներ ու մահակներ։

Լրահոս
0