00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մուրաբա, տուկի թել. ի՞նչ դեմք ունի հայկական բարեգործությունն առանց բարեգթության դիմակի

© Sputnik / Asatur YesayantsПомощь беженцам из Сирии в Армении в рамках благотворительной акции "Ты не один"
Помощь беженцам из Сирии в Армении в рамках благотворительной акции Ты не один - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի յուրաքանչյուր 8000–րդ քաղաքացին իր բարեգործական հիմնադրամն ունի, բայց կարիքավորների թիվը, չգիտես ինչու, շարունակում է գերազանցել Հայաստանի բնակչության 40%-ը։

«Բարեգործություն» բառը վերջին շրջանում Հայաստանում թերևս ամենագործածականներից է` կոռուպցիայից, գողությունից, չարաշահումներից հետո։ Միաժամանակ հայկական բարեգործությունն իր բազմաթիվ դրսևորումներով իր մեջ ներառում է և՛ կոռուպցիան, և՛ գողությունը, և՛ չարաշահումները։

Փաստեր փնտրելու կարիք արդեն չկա։ «Երևան» և «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամների վերաբերյալ վերջին բացահայտումները բավական են բարեգործության հայկական մոդելի մասին պատկերացում կազմելու համար։

Депутат от фракции Царукян Наира Зограбян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բարեգործական կրքերը հանդարտվեցին. «Ծառուկյանն» արդեն կողմ է օրենքին

Այս երկուսին Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն ավելացնում է նաև  2002 թ–ին ստեղծված ու արդեն 16 տարի գործող «Մարտիկ» հիմնադրամը։

«Այնքան անհասկանալի են այդ հիմնադրամում կուտակված գումարից ստացված տոկոսների ծախսերի նպատակները»,– ասում է Բախշյանը։ Միաժամանակ նա նաև փաստեր ունի, որ կամավոր նվիրատվությունների անվան տակ ՊՆ ղեկավարությունը ստիպել է աշխատակիցներին աշխատավարձերից վճարումներ կատարել։ Ավելի ճիշտ` նախապես արդեն պահումներ են արվել` առանց աշխատակցի համաձայնությունը հարցնելու։

«Երևան» հիմնադրամն էլ Բախշյանը երկրորդ քաղաքապետարան է որակում։ Բարեգործության անվան տակ այդ հիմնադրամից գումարներ են հոսել կանաչապատման, բարեկարգման, միջոցառումների կազմակերպման համար, ինչը իրականում Երևանի բյուջեով նախատեսված ծախսեր են։

Նույն նպատակի համար և՛ քաղաքապետարանի բյուջեն է վճարել, և՛ «Երևան» հիմնադրամը։ Ինչպես ասում են` ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը` երես։ Տվյալ դեպքում`երկու բյուջեն փող է լվանում։

Լվացքի մեխանիզմներն այնքան բազմազան են, որ ՀՀ նոր իշխանությունն այս ոլորտից գլուխ հանելու համար պետք է ամբողջ գործը թողնի ու միայն բարեգործներով զբաղվի։

Մի դեպքում` բարեգործության անվան տակ ինչ–որ ապրանք է ներկրվում Հայաստան, «բարեգործն» ազատվում է հարկերից, հետո հանգիստ վաճառում իր բարեգործությունը նույն այդ պոտենցիալ շահառուների վրա։ Գուցե խմբաքանակից որոշ բան նվեր տալիս է, ընդ որում` պարտադիր տեսախցիկների, հեռուստատեսային ներբողների ներքո,  բայց ոչ ոք չի հաշվում` քանիսը նվիրեց, քանիսը` վաճառեց։

Президент Армении Армен Саркисян и Элтон Джон посетили мероприятие для детей, имеющих проблемы со здоровьем (27 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մենք կորած-մոլորած երկիր չենք. ՀՀԿ պատգամավորը` Էլթոն Ջոնի բարեգործության մասին

Բարեգործությունը նաև հարկեր չվճարելու միջոց է։ Բա ամոթ չէ՞, բարեգործից ինչպե՞ս կարելի է գումար վերցնել։

Իսկ բարեգործության ամենատարածված տեսակն իհարկե, ընտրակաշառքն է։ ՕԵԿ–ի մուրաբաներն ու ԲՀԿ–ի տուկի թելերը վկա։ Ընտրողին քաղցրացնելու մեթոդներն այնքան տարբեր են, որ մնում է միայն զարմանալ հայ բարեգործական մտքի թռիչքի վրա։

ՀՀ ԱԺ–ն այսօր ընդունեց «Բարեգործության մասին» օրենքի փոփոխված տարբերակը։ Նոր օրենքով նախատեսվում է բարեգործական ծրագրերի համակարգման համար ստեղծել  հանձնաժողով, որի կազմն ու կանոնադրությունը հաստատելու է վարչապետը:

Հանձնաժողովը վարելու է բարեգործական ծրագրերի ռեգիստր, զբաղվելու է դրանց գրանցմամբ, կարգավիճակը որոշելով ու անհրաժեշտության դեպքում` փոփոխելով։

Հանձնաժողովը նաև հետևելու է Հայաստանում իրականացվող բոլոր բարեգործական  ծրագրերի իրականացման ընթացքին և անհրաժեշտության դեպքում դրանցում ստուգումներ իրականացնելու միջնորդություն անի։

Интерактивная выставка в рамках научного фестиваля «РУСАЛ ФЕСТИВАL #Наука» - Sputnik Արմենիա
Ապրիլյան պատերազմին ԵԿՄ–ն 60 միլիոն դրամի դեղեր և բժշկական պարագաներ է ստացել. Զաքարյան

Նոր օրենքով` բարեգործություն չեն կարող կոչվելու կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին դրամական և գույքային միջոցների հատկացումը և  ապրանքների առուվաճառքից ստացված միջոցները:

Մեծ աղմուկով ԱԺ հասած և լուռումունջ ընդունված օրենքը դեռ նոր է կյանքի կոչվելու` տարանջատելով բարեգործությունը կաշառքից, չարաշահումից, կոռուպցիայից, գողությունից ու այլ քրեական արարքներից։

Եթե օրենքն ու հանձնաժողովը չդառնան թվարկված հանցանքները քողարկող հերթական կառույցը, կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում Հայաստանի հանրությունը կզրկվի կեղծ բարեգործների մի ստվար զանգվածից։

Իսկ դրանք, հավատացեք, քիչ չեն. ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով` իրենց անվանումներում «բարեգործական» եզրույթն ունեցող կազմակերպությունների թիվը 188 է, բարեգործական հիմնադրամներինը`շուրջ 150։ Եթե հավատանք այս տվյալներին, Հայաստանի յուրաքանչյուր 8000–րդ քաղաքացին իր բարեգործական հիմնադրամն ունի, բայց կարիքավորների թիվը, չգիտես ինչու, շարունակում է գերազանցել Հայաստանի բնակչության 40%-ը։

Լրահոս
0