00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրիգորյանի մերձավորները կապ են ունեցել նրա գործի հետ. գլխավոր դատախազություն

© Sputnik / Aram NersesyanГлавный прокурор Армении Артур Давтян на внеочередном заседании НС (19 июня). Еревaн
Главный прокурор Армении Артур Давтян на внеочередном заседании НС (19 июня). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զինված ուժերում կատարված հափշտակումների գործով կարող են հարցաքննվել պաշտոնյաները։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքի որոշ անդամներ ինչ-որ գործողություններում ներգրավված են եղել։ Այդ մասին երեքշաբթի խորհրդարանում լրագրողներին ասաց Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Назик Амирян - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի կինը փորձում է մաքրել հետքերը. տեսանյութ

Նրա խոսքով` քննությունը զբաղվում է այդ հարցով։

Դավթյանը հայտնեց նաև, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործով կան այլ կասկածյալներ ևս, որոնք առաջիկայում հարցաքննության են կանչվելու։

«Պարզ է, որ եթե Գրիգորյանն այդ ամենը ստացել է, ապա եղել է ինչ-որ մեկը, ով նրան փոխանցել է։ Կամ չի խանգարել ստանալ, այսինքն թույլ է տվել հանցավոր անգործություն։ Եթե դա հաստատվի, կարվեն համապատասխան հետևություններ», — ասաց դատախազը։

Այն հարցին, թե հարցաքննվելու է արդյոք նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Դավթյանը հայտարարեց. «Կհարցաքննվեն բոլոր նրանք, ում ցուցմունքներն անհրաժեշտ են գործի համար»։

Спикер Национального собрания РА Галуст Саакян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի հետ քննարկվել է Մանվել Գրիգորյանի հարցը. Գալուստ Սահակյան

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…

Մանվել Գրիգորյանը ձերբակալված է։

Լրահոս
0