ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Ժայռ մականունով ամերիկացի հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնի կինը` ամերիկահայ Լորեն Հաշյանը Istangram-ի իր էջում հուզիչ լուսանկար ու տեսանյութ է հրապարակել։
«Ես միշտ սիրում եմ քեզ, սակայն էլ ավելի եմ սիրահարվում, երբ տեսնում եմ քեզ հոր դերում, թե ինչպես եք ծիծաղում ու խաղում, երբ միասին եք», — լուսանկարին կից գրել է Լորենը։
Առանց կանոնների մարտարվեստի աստղի սիրտը նվաղում է, երբ խոսքը վերաբերում է նրա աղջիկներին։ Նա միշտ խորհրդակցում է կնոջ հետ` հասկանալու համար, թե ինչ անի, որ լավ հայր լինի դուստրերի համար։
«Դու օգնում ես, որ ավելի լավ մայր դառնամ։ Թույլ ես տալիս, որ մեր երկու տարեկան դուստրը մեզ ամեն օր իր սենյակում պատանդ պահի», — գրել է Հաշյանը։
Նա շնորհակալություն է հայտնել ամուսնուն` ընդգծելով, որ նրա պես անսահման սիրող չկա։ Լորենը Հոր օրվա առթիվ շնորհավորել է «լավագույն հայր Դուեյնին»։
Մի քանի ժամվա ընթացքում հրապարակումն ավելի քան 100 հազար «հավանություն» է ստացել։
Ամերիկացի դերասանն ու նրա կինը երկու դուստր ունեն` երկու տարեկան Ժասմինն ու նորածին Թիանան։ Նրանց հարսանիքը տեղափոխվել է Լորենի երկրորդ հղիության պատճառով։