ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հանրային հեռուստաընկերությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող մի շարք պաշտոնյաներ այսօր ազատման դիմումներ են ներկայացրել։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին հեռուստաընկերության աշխատակիցները։
Հեռուստաընկերության լրատվական–վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը և «Օրակարգ» լրատվական ծրագրի ղեկավար Արտակ Հերիքյանն այսօր ցերեկը հրավիրված ժողովում աշխատակիցներին հայտնել են իրենց որոշման մասին և հրաժեշտ տվել նրանց։
Ըստ որոշ լուրերի հեռուստաընկերության լրատվական–վերլուծական հաղորդումների տնօրենին կփոխարինի Արմեն Ամիրխանյանը։
Հանրային հեռուստաընկերությունը լքելու մասին հաղորդագրություն են տարածել նաև «Օրակարգի» հաղորդավար–լրագրողներ Տարոն Կոխլիկյանը և Լարա Առաքելյանը։