00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրենք նախապես են իմացել գեներալի պահեստի մասին. Փաշինյանը` Մանվել Գրիգորյանի գործի մասին

© Sputnik / Aram NersesyanБеседа с журналистами премьер-министра Армении Никола Пашиняна после заседания правительства (11 мая 2018). Еревaн
Беседа с журналистами премьер-министра Армении Никола Пашиняна после заседания правительства (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ մինչ ԱԱԾ–ն կայցելեր Մանվել Գրիգորյանին, իրենք նախապես գիտեին նրա պահեստի մասին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Իրավապահները տեղեկացված են եղել գեներալ Մանվել Գրիգորյանի պահեստների մասին։ Այս մասին այսօր «Սինոփսիս Արմենիա» ընկերություն կատարած այցի ընթացքում, լրագրողերի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ունեինք օպերատիվ տեղեկություններ և իրացրել ենք այդ օպերատիվ տեղեկությունները», —ասաց նա` հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել։

Консервы для солдат - Sputnik Արմենիա
Ի՞նչ արժե զինվորի բաժինը. որքա՞ն է վճարել ՀՀ հարկատուն Մանվել Գրիգորյանի արջերի կերի համար

Հարցին՝ արդյո՞ք ԱԱԾ-ն ստուգումներ կանցկացնի նաև այլ ոլորտներում Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Այն ոլորտներում, որտեղ կլինի անհրաժեշտություն, ստուգումներ կանցկացվեն, չի լինի անհրաժեշտություն՝ չեն ստուգվի։ Կարծում եմ՝ մենք պետք է ոչ թե հրահանգներով աշխատենք, այլ անհրաժեշտություններով»։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքների մասին:

Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «Զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…

Մանվել Գրիգորյանը ձերբակալված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։

Մանվել Գրիգորյանն իրեն ներկայացրած մեղադրանքները չի ընդունում։

Լրահոս
0