ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. ԵԱՀԿ 25 մշտական ներկայացուցիչներից բաղկացած խումբը հունիսի 18-22-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:
Ինչպես տեղեկացնում են ԵԱՀԿ գրասենյակից, դեսպանները երեք երկրներում կհանդիպեն իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այցը, մասնավորապես, նպատակ ունի վերահաստատել դեսպանների աջակցությունը կայունությանը, խաղաղությանն ու բարգավաճմանը՝ համաձայն ԵԱՀԿ հանձնառությունների ու սկզբունքների: