00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խիստ նախընտրական մրցավազք Թուրքիայում. ի՞նչն է մտահոգում Էրդողանին

© AFP 2024 / Yasin AKGULПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган на пресс-конференции в ходе внеочередного саммита организации исламского сотрудничества (18 мая 2018). Стамбул, Турция
Президент Турции Реджеп Тайип Эрдоган на пресс-конференции в ходе внеочередного саммита организации исламского сотрудничества (18 мая 2018). Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահի համար իրավիճակը վտանգավոր է, քանի որ ինչ-որ պահի քրդամետ Ժողովրդա–դեմոկրատական կուսակցությունն ու քեմալական Ժողովրդա–հանրապետական կուսակցությունը կարող են ոչ ֆորմալ կոալիցիա կազմել խորհրդարանում։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. Թուրքիայում խիստ պայքար է սկսվում ընտրողների ձայների համար։ Հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները խոստանում են կարևոր ուղենիշ դառնալ, քանի որ պարզ կդառնա, թե որ ուղղությամբ կշարժվի երկիրը առաջիկա տարիների ընթացքում։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության նախընտրական արշավն ընթանում է խիստ հակաարևմտյան կարգախոսներով։ Եվրոպայի հետ առճակատումն ուժեղացնելով` Էրդողանը միաժամանակ ուժեղացնում է իր քաղաքականության պանթուրքական տարրը` դաշինք կազմելով ուլտրաազգայնականների հետ։

Гаро Пайлан - Sputnik Արմենիա
«Էրդողանը գնալու է, դուք դատվելու եք»․ Փայլանը՝ դատավորներին

Էրդողանի հետ մի կողմից հակազդման մեջ է գտնվում քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որը կոալիցիա կազմեց վերջերս ստեղծված Լավ կուսակցության հետ, մյուս կողմից` քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը բանտում է։

Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` Էրդողանի գլխավորած դաշինքը, ամենայն հավանականությամբ, խորհրդարանում կստանա տեղերի մեծամասնությունը։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց փորձագետը, սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ Էրդողան-ազգայնականներ դաշինքի համար պատրաստ են իրենց ձայները տալ ընտրողների 46-49%-ը։ Ինչը մոտավորապես 270 պատգամավորական մանդատ է։ Երկրորդ տեղը, նույն հարցումների համաձայն` կարող է զբաղեցնել Ժողովրդա-հանրապետական կուսակցության և Լավ կուսակցության կազմած կոալիցիան, որը մոտ 230 տեղ է ապահովում խորհրդարանում։

Քրդամետ կուսակցությանը խորհրդարանում  կարող է բաժին ընկնել մոտ 100 տեղ. դա ավելի մեծ թիվ է, քան այսօր կա, կանխատեսում է  Սաֆրաստյանը։

Выступление Реджепа Тайипа Эрдогана перед сторонниками во время митинга (16 июня 2013). Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Էրդողանը ճակատագրական սխալ է գործում՝ Արցախի հարցն օգտագործելով նախընտրական քարոզարշավում

Հետընտրական ցնցումներն ու բողոքի ակցիաները մեր զրուցակիցը քիչ հավանական է համարում։ Թուրքիայում քաղաքական մշակույթն այնպիսին է, որ ընտրության արդյունքներն ընդունում են բոլոր ուժերը։

Ո՞րն է Էրդողանի հաջողության գաղտնիքը` տնտեսության մեջ առկա ծանր վիճակի, Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման, քրդական խնդրի սրացման պայմաններում։

Որքան էլ պարադոքսալ է, նշված խնդիրները, ինչպես նկատեց փորձագետը, միայն հավաքում են ընտրազանգված նախագահի շուրջ։

«Էրդողանը խարիզմատիկ քաղաքական գործիչ է, նա արդյունավետ կերպով մանիպուլյացիաների է ենթարկում ժողովրդի տրամադրությունները` իրեն ներկայացնելով որպես միակ առաջնորդ, որը կարող է լուծել երկրի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները», – ասաց նա։

Բացի այդ, արևելագետի տեսանկյունից, Թուրքիայի նախագահը խաղարկում է հակաարևմտյան և հակաեվրոպական խաղաքարտը` սեփական վարկանիշը պահպանելու համար տարբեր հնարքները կիրառելով։

Էրդողանի հիմնական նպատակն է թույլ չտալ, որպեսզի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունն անցնի խորհրդարան, քանի որ ակնհայտ է, որ 100 քրդամետ պատգամավորը լուրջ գլխացավանք կդառնան նախագահի համար։ Այդ առումով չի բացառվում, որ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը ճնշումների կենթարկեն, թեև ակնհայտ բռնաճնշումների գործը չի հասնի։

«Հաշվի առնելով, որ Թուրքիայի արևելյան շրջանները մեծապես բնակեցված են քրդերով, տեղի իշխանություններն այդ շրջաններում  հիմնականում Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն են։ Նրանց ձեռքերում է վարչակազմը, ինչն, իհարկե, մեծացնում է խորհրդարան անցնելու նրանց հնարավորությունները», – կարծում է արևելագետը։

Թուրքիայի նախագահի համար իրավիճակը վտանգավոր է նրանով, որ ինչ-որ պահի քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունն ու քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կարող են ոչ ֆորմալ կոալիցիա կազմել խորհրդարանում։ Եվ այդժամ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարող է անհաջողության մատնվել։ Եթե քրդամետ կուսակցությունը կարողանա պայմանավորվածություն ձեռք բերել Ժողովրդա-հանրապետական կուսակցության հետ, ապա Էրդողանը, փաստորեն, կկորցնի մեծամասնությունը խորհրդարանում։ Այդ պատճառով էլ խիստ պայքար է ընթանում հենց երկրի արևելյան գավառներում։

Լրահոս
0