00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պանթուրքիստ Էրդողանի վերարտադրությունը. «խաչի ու կիսալուսնի» հակամարտությունը կօգնի՞ նրան

© AFP 2024 / Yasin AKGULПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган на пресс-конференции в ходе внеочередного саммита организации исламского сотрудничества (18 мая 2018). Стамбул, Турция
Президент Турции Реджеп Тайип Эрдоган на пресс-конференции в ходе внеочередного саммита организации исламского сотрудничества (18 мая 2018). Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահն իր նախընտրական քարոզչությունը կառուցում է ԵՄ–ի հետ խիստ առճակատման վրա։ Դրա պատճառը թուրք իմամների արտաքսման մասին ավստրիական իշխանությունների որոշումն է։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Իսլամը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքերում փաստացի քաղաքական գործիք է դարձել։ Նա իր նախընտրական քարոզարշավը կառուցում է ԵՄ–ի հետ առճակատման հենքով։ Դրա պատճառը թուրք իմամների արտաքսման մասին ավստրիական իշխանությունների որոշումն է։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Սաֆրաստյանն ասաց, որ Թուրքիայի նախագահը հերթական անգամ ցուցադրեց, որ անվստահելի է ու ոչ ադեկվատ` անցնելով դիվանագիտական էթիկայի բոլոր սահմանները։

Выступление Президента Турции Реджепа Тайипа Эрдогана на митинге протеста (18 мая 2018). Стaмбул, Тyрция - Sputnik Արմենիա
«Նվեր» Էրդողանին ընտրություններից առաջ. ինչու է ԵՄ–ն կրճատում Թուրքիայի օգնությունը

Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտնել էր, որ արտաքսում է 40 թուրք իմամների ու իսլամի օրենքը խախտող մի շարք մզկիթներ է փակում։ Փակումն ու արտաքսումը վերաբերում են, առաջին հերթին, սալաֆիների հաստատություններին ու մզկիթներին, որոնց աջակցում է «Ավստրիայում թուրք-իսլամական մշակութային ու սոցիալական համագործակցությունը»։ Դրանում ներառված են 60 համայնք ու ավելի քան 100 հազար մարդ։

Ավստրիական իշխանությունները մեղադրում են այդ կազմակերպությանն ու դրա մասնակիցներին թուրքական ազգայնականության տարածման մեջ։ Փակվելու է Վիեննայում այսպես կոչված «Գորշ գայլերի» մզկիթը։ Ի պատասխան Էրդողանը 30–ամյա Կուրցին անվանել է ոչ հասուն մարդ ու անբարոյական քաղաքական գործիչ և Վիեննային սպառնացել է պատասխան միջոցներով։

Իրականում, Սաֆրաստյանի կարծիքով, Թուրքիայի նախագահը ձգտում է ամրապնդել իր դիրքերն իսլամական աշխարհում` հույս ունենալով, որ սեփական քաղաքացիների կրոնական զգացմունքների հետ խաղալն իրեն լրացուցիչ դիվիդենտներ կտա արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների նախօրեին։

Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху - Sputnik Արմենիա
Չօգնել Էրդողանին․ Նեթանյահուն տարօրինակ պատճառով հետաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչումը

Ինչպես հայտնի է` հունիսի 24–ին Թուրքիայում ընտրություններ են։ Թուրքիայի վատացող տնտեսական վիճակի, միջազգային արժույթների նկատմամբ թուրքական լիրայի դևալվացիայի ֆոնին`Էրդողանի հակաարևմտյան ու հակաքրիստոնեական հռետորաբանությունը կոչված է համախմբել թուրքական հասարակությանը, շեղել դրա ուշադրությունն արդիական խնդիրներից։ Պատահական չէ, որ ավստրիական իշխանությունների որոշումից հետո Էրդողանը հայտարարեց «խաչի ու կիսալուսնի հակամարտության» մասին։

«Տնտեսության անմխիթար վիճակը արտահերթ ընտրությունների հիմնական պատճառներից էր։ Էրդողանը հասկանում էր, որ առաջիկայում ռեցեսիան միայն աճելու է, այդ պատճառով էլ ուզում էր հնարավորինս շուտ լուծել իր վերարտադրության հարցը», – ասաց Սաֆրաստյանը։

Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների է գնում ուլտրաազգայնականների` Ազգայնական շարժման կուսակցության հետ դաշինքով։

Դա շատ հետաքրքիր պահ է` հաշվի առնելով, որ մինչ վերջերս «Արդարություն և զարգացում» կուսակցությունը իրեն բնութագրում էր որպես իսլամիստական, այլ ոչ թե ազգայնական կուսակցություն։ Արևելագետը փաստում է` ներկայիս միտումները ցույց են տալիս, որ Էրդողանը շրջադարձ է կատարել դեպի պանթուրքիզմ։

Լրահոս
0