00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի ու Վալիկոյի մասին ֆիլմը «Զոլոտոյ վիտյազի» դափնեկիր է դարձել

© Photo : provided by Viktoria MaksoevaСьемки фильма "Я еду в Ереван"
Сьемки фильма Я еду в Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վիկտորյա Մակսոևայի` հայ–վրացական բարեկամության մասին պատմող «Ես գնում եմ Երևան» ֆիլմն ու Մել Գիբսոնի «Խղճի մտոք» ֆիլը «Զոլոտոյ Վիտյազ» միջազգային կինոֆորումի դափնեկիրներ են դարձել։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Ես գնում եմ Երևան» ֆիլմը «Զոլոտոյ վիտյազ» հեղինակավոր միջազգային կինոֆորումի դափնեկիր է դարձել «Փաստագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

Ամերիկյան ռեժիսոր Մել Գիբսոնի «Խղճի մտոք» ֆիլմը մրցույթի «խաղարկային կինո» անվանակարգում հատուկ մրցանակ է ստացել։

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ագորա-Ջորջիա» կազմակերպության ղեկավար, սցենարի հեղինակ, ռեժիսոր, ֆիլմի պրոդյուսեր Վիկտորյա Մակսոևան։

«Զոլոտոյ վիտյազ» հերթական միջազգային կինոֆորումն այս տարի կայացավ Սևաստոպոլում մայիսի վերջին։ Այն միավորեց կինեմատոգրաֆի և արվեստի այլ տեսակների հայտնի ներկայացուցիչներին «Բարոյական գաղափարների, մարդու ոգու բարձրացման համար» կարգախոսի ներքո։

«Մեզ համար մի փոքր անսպասելի էր, մենք ուղարկել էինք մեր ֆիլմը մրցույթին մասնակցելու համար, հունիսի 13-ին մեզ հայտնեցին, որ ֆիլմը «Անդրկովկասի ու Ռուսասռանի ժողովուրդների ազգամիջյան շփման ավանդույթները պահպանելու համար» դիպլոմ է ստացել», — ասաց Մակսոևան։

Նա ընդգծեց, որ արդեն ձեռքբերում է, երբ հայտնվում ես մասնակիցների այն ցուցակում, որտեղ դափնեկրի կոչման համար պայքարում է այնպիսի մեծության ամերիկացի դերասան և ռեժիսոր, ինչպիսին է Մել Գիբսոնը։

«Մենք մեր թիմով շատ ուժեր ու հույզեր ենք ներդրել այս ֆիլմում։ Կրկնակի հաճելի է, երբ դիպլոմ ես ստանում ու դափնեկիր ես դառնում»,- ասաց Մակսոևան։

Հայ-վրացական բարեկամության մասին պատմող ֆիլմը, որն իր մեջ լեգենդար «Միմիոյի» «ակնարկներ» է պարունակում, շարունակելու է մասնակցել կինոփառատոների։

«Ես Երևան եմ գնում» ֆիլմի պրեմիերան կայացել է Երևանում 2018 թվականի հունվարին։ Հետագայում վրացի հանդիսատեսը դիտել է այն Թբիլիսիում, ֆիլմը ջերմորեն են ընդունել նաև Աջարիայում։

Улица Абовяна 3/1. Старый Ереван - Sputnik Արմենիա
«Վալիկո ջանը» կգա Երևան. ինչպես է վրացի զբոսաշրջիկին ապշեցրել Հայաստանի մայրաքաղաքը

Ֆիլմի բնօրինակը ռուսերեն է, բայց արդեն թարգմանվել է նաև հայերեն ու վրացերեն։ Ռեժիսորը պատրաստվում է ֆիլմը ներկայացնել Վենետիկի կինոփառատոնին։

Ֆիլմի գաղափարը Մակսոևային հուշել է վրացի զբոսաշրջիկը, որին հիացրել է վարդագույն տուֆից կառուցված քաղաքը։ Նա Երևան է եկել արձակուրդն անցկացնելու, իսկ Մակսոևան` իր ֆիլմի շնորհանդեսին։ Ամբողջ ճանապարհին նա ասել է` որքան չքնաղ ու աննման է Երևանը։ Նշել է, որ աշխարհում չկա տուֆից կառուցված մեկ ուրիշ քաղաք։ Իսկ խոհանոցն ու ըմպելիքները հիասքանչ են։

Ֆիլմում նկարահանվել են երիտասարդ դերասաններ Հայաստանից ու Վրաստանից. Հայկ Պետրոսյանը` տաքսու վարորդի դերում ու Իվանե Կուրասբեդիանին` Georgian Airways ավիաընկերության օդաչուի դերում։

Մակսոևան ու բեմադրող օպերատոր Գարիկ Աբելյանը մեկ տարի աշխատել են ֆիլմի ստեղծման վրա։

Գարիկ Աբելյանի ու Վիկտորյա Մակսոևայի համագործակցությունը սկսվել է դեռ 2016 թվականին, երբ Վիկան Երևան է եկել «Մերոնք մերոնց մոտ» ֆիլմի նկարահանմանը, որը պատմում է Երևանում բնակվող վրացիների մասին։

Նրանց համատեղ ջանքերով ու տարբեր ընկերությունների և պետական կառույցների աջակցությամբ կարճ ժամանակահատվածում նկարահանվել են «Երևան-Բաթում. բարեկամության ճանապարհ», «Հավերժության արտացոլում» և այլ ֆիլմեր։

Լրահոս
0