ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ռուսաստանում աշխարհի առաջությանը զուգահեռ Երևանում մեկնարկեց Sputnik Fan Zone նախագիծը։
Մայրաքաղաքի «Նավավար» փաբում, որտեղ բացվել է Sputnik Fan Zone նախագիծը, Ռուսաստան–Սաուդյան Արաբիա խաղից մեկ ժամ առաջ համերգ տվեցին Another story Band–ի երաժիշտները, որոնք փոխանցեցին հանրահայտ «Արգենտինա–Յամայկա 5:0» խաղի «ցավը»։
Աշխարհի առաջնության առաջին օրը Sputnik Fan Zone–ի հարթակին միացել են հայտնի երաժիշտներն ու կատարողները` Արամո երգիչը, բարդ երգիչներ Դավիթ Ամալյանն ու Էդուարդ Զորիկյանը։
Երկրպագուների տրամադրությունն ապահովում էին Sputnik Արմենիայի վերլուծաբաններ` հայտնի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանն ու կինոքննադատ Կարեն Ավետիսյանը։
Երկրպագուների մեծ մասի կարծիքով` Ռուսաստանը հաղթելու ավելի շատ հնարավորություն ունի։ Հարցման մասնակիցների մեծ մասը կանգ են առել 2:1 հաշվի վրա։ Թեև որպես ֆավորիտներ նշվել էին նաև այնպիսի տարբերակներ, ինչպիսին են «Սաուդյան Արաբիան», «Փյունիկը», «Գազովիկը», «Նեֆտյանիկը»։
Սկզբում մեկնաբան Խաչիկ Չախոյանը բարձրաձայնել է վիտորինայի հարցը. «Ո՞ր հայ ֆուտբոլիստներն են մասնակցել Աշխարհի առաջնություններում ԽՍՀՄ–ի հավաքականի կազմում»։ Ներկաները համատեղ ուժերով պատասխանեցին։
Խաղը սկսվեց, մարդիկ լռեցին… մինչև առաջին վտանգավոր պահը։
«Արա, արա… պահեք դրան», – որևէ մեկին անունով չէին դիմում, այլ շատ զգայուն էին տանում թիմերի հարձակումները։
«Դե, դե, դե… լավ է… դե խփի՜», – հարձակումը տապալվեց
«Գոոոոլ», «Այոոո», «կեցցեեես», «ասում էի չէ, «Գազովիկը» խաղում է», «Ահա և Գազինսկին հարվածեց», – ռուսաստանցիների արդյունավետ հարձակումից հետո ֆուտբոլասերները թնդում էին։
Հետզհետե սկսեցին դժգոհել հեռուստացույցի մեկնաբանից, նա «ինչ–որ բան սխալ է մեկնաբանում»։
«Երկրորդը, երկրորդը, էէէէէ…. ոոոոոոոչ», –հերթական հարձակումը արդյունք չտվեց։
Մինչդեռ սկսեցին կենացներ հնչել, «մինչև վերջ», «հանդիպման համար»…
Երբ խաղը փոքր–ինչ հանդարտվեց, սկսեցին կյանքի, աշխարհի հիմնադրման և, իհարկե, քաղաքականության մասին խոսակցություններ հնչել…
Հիշեցնենք` առաջիկա մեկ ամսվա ընթացքում համատեղ դիտումների ընթացքում ֆուտբոլային և դրան առնչվող թեմաներով վիկտորինաներ են անցկացվելու։
Հաղթողները կստանան Sputnik Fan Zone տարբերանշաններով հուշանվերներ`շապիկներ, գլխարկներ, բաժակներ։ Fan Zone –ում համատեղ սպորտային ապրումների լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվելու են Sputnik Արմենիայի կայքում։
«Նավավար» փաբը գտնվում է Երևանում` Արամի 42/1 հասցեում։ Տեղերը սահմանափակ են։ Սեղան ամրագրելու համար զանգահարեք 041 04 42 01 հեռախոսահամարով։