00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայկական խնձոր» ռուսական սպառողի համար. ինչ «խաղեր» են ծիրանի շուկայում

© Sputnik / Aram NersesyanСбор абрикосов в селе Айгезард, Араратская область
Сбор абрикосов в селе Айгезард, Араратская область - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կեռասի հետ կապված կրքերը դեռ չեն հանդարտվել, բայց արդեն եկել է ծիրանի ժամանակը։ Արդարացված է արդյո՞ք «հայկական խնձորի» համար առաջարկվող գինը և ինչքանո՞վ են վերավաճառողները բարձրացնում գինը։ Այս հարցերի պատասխանը փորձել է գտնել Sputnik Արմենիայի թղթակիցը։

Օրերս սոցիալական ցանցերում բանավեճ է ծավալվել ծիրանի գնի վերաբերյալ, փորձել են հասկանալ`արտահանողներն ի՞նչ գնով են ձեռք բերում միրգը գյուղացիներից։

Որոշ ֆեյսբուքյան օգտատերեր մեղադրել են Spayka խոշորագույն արտահանող ընկերությանը` գներն արհեստական կերպով նվազեցնելու մեջ` մեկ կիլոգրամի դիմաց 300 դրամ։ Մյուսները, հակառակը, կարծում են, որ մասնավոր հատվածը խաղում է շուկայի կանոններով։

Сбор абрикосов в селе Айгезард, Араратская область - Sputnik Արմենիա
Ամենահայկական մրգի բերքահավաք Արարատի մարզում. ֆոտոշարք

Շուկայի մասին։ Առաջին հերթին, երբ այս կամ այն մթերքը նոր է մտնում շուկա, դրա գինը բավական բարձր է լինում, հետո այն սկսում է աստիճանաբար նվազել։ Երկրորդ` արտահանողներն ապրանքը գլխավորապես տանում են Ռուսաստան, որտեղ հաճախ «հայկական ծիրան» անվանման տակ վաճառում են ուզբեկական կամ ադրբեջանական ծիրան։ Եվ վերջապես, բարձր բերքատվության դեպքում ապրանքի գինը, անշուշտ, նվազում է։ Հայաստանում այս տարի եղանակն ավելի քան բարենպաստ էր…

Քանակը որակին չի խանգարում

Եթե եղանակը բարենպաստ է, բայց առատ տեղումները դրական չեն ազդել կեռասի որակի վրա, ապա ծիրանի դեպքում հակառակն է։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է Աշտարակի շրջանի Այգեզարդ գյուղում և զրուցել գյուղացիների հետ։

«Անցած տարվա համեմատ ծիրանի որակը չի փոխվել, բայց այս տարի բերքը զգալի շատ է», – ասաց գյուղացիներից մեկը, որը չցանկացավ նշել իր անունը։

Նրա խոսքով` ի սկզբանե արտահանողները ծիրանը գնել են 500 դրամով, բայց հետո գինը կտրուկ նվազեցրել են մինչև 300 դրամ։ Խոշոր պտուղների համար գուցե 50-100 դրամ ավել տան։

Նա նշում է, որ անցած տարի ծիրանի գինը շատ ավելի բարձր էր` 700-800 դրամ։

«Ինչ վերաբերում է տեղումներին, ապա դրանք քիչ են ազդել ծիրանի արտաքին տեսքի վրա, իսկ արտահանողները պատճառ են փնտրում` գինը նվազեցնելու համար», – ասաց գյուղացին և ցույց տվեց պեպենոտ ծիրանը։

Նա խոստովանեց, որ մթերքի ինքնարժեքը հանում է ծախսը, բայց գյուղացու ծանր աշխատանքն այդքան էլ արդարացված չէ, քանի որ ծիրանն այդքան ցածր գնով վաճառելը զգալի օգուտ չի տալիս։

Մեկ այլ գյուղացի` Սաեն Պողոսյանը, շատ գոհ է բերքից։ Նրա այգու ծիրանը բավական խոշոր է, և նա արտահանողին տալիս է 1 կգ–ի համար 400 դրամով։

Сбор черешни в Армавирской области - Sputnik Արմենիա
Կրքեր հայկական կեռասի շուրջ. ո՞վ է մեղավոր, ի՞նչ անի գյուղացին իր բերքի հետ

«Անցած տարվա համեմատ բերքը շատ առատ է, բնությունն այս տարի գյուղացիների կողմից է։ Անձամբ մենք շատ գոհ ենք մեր արտահանողից։ Մեր համագործակցության ամբողջ ընթացքում նա երբեք չի նեղացրել գյուղացիներին, փողը ժամանակին տվել է։ Սկզբից տալիս էինք 500 դրամով, բայց հիմա շուկայում գները մի քիչ ընկել են, և վաճառում ենք 400 դրամով», – ասաց նա։

Գյուղացին կատակեց, որ խաղողի համեմատ, որը սովորաբար մթերում են չնչին 120-150 դրամով, ծիրանի գինն այդքան էլ վատը չէ։ Նա հավելեց, որ անցած տարի «հայկական խնձորը» վաճառել են 500-700 դրամով։

Չնայած Սաեն Պողոսյանի լավատեսությանը` պետք է նշել, որ տվյալ դեպքում մեկ կգ ծիրանի համար նույնիսկ 400 դրամը չի կարող զգալի օգուտ տալ և արդարացնել գյուղացիների բոլոր ջանքերն ու աշխատանքը։

Տնտեսագետ գյուղացիներից մեկն էլ կարծում է, որ մրգի ներկա գինն արհեստականորեն իջեցված է, և դա անում է հենց Spayka–ն, որը, նրա կարծիքով, մենաշնորհային դիրք է զբաղեցնում արտահանողների շրջանում։ Որոշ գյուղացիներ իրենք են իրենց մեքենաներով ծիրանը Ռուսաստան տանում, բայց հիմնական ապրանքը, միևնույն է, հանձնում են մեծ բեռնատարներին։

«Բնականաբար, մանր արտահանողները բարձր գնով ապրանք չեն գնի, եթե խոշորագույն արտահանողը 300 դրամից ավել չի վճարում։ Ահա և ստացվում է, որ ընկերությունները ստանում են գերշահույթ, իսկ գյուղացիներն իրենց աշխատանքը վաճառում են գրոշներով», – վրդովվում է նա։

Միաժամանակ նշենք, որ Հայաստանի Հակամենաշնորհային հանձնաժողովը պնդում է, որ Spayka արտահանող ընկերությունը բոլորովին առաջատարի դիրքեր չունի շուկայում։

Ֆերմերը կարծում է, որ գյուղացիները կարող են գոհ լինել, որովհետև ապրանքն ամեն դեպքում գնում են, այլապես նրանք ոչինչ չէին ստանա, բայց դա բոլորովին չի նշանակում, որ սահմանված արժեքն արդարացված է։ Նա պնդում է, որ անցած տարի լավ ծիրանի գինը հասել է մինչև 1200 դրամի։

Իսկ ի՞նչ է ասում Spayka-ն

Ստեղծված բարդ իրավիճակը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց Spayka ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։

Հայ գյուղացի Սաեն Պողոսյանը պատմում է ծիրանի բերքի մասին - Sputnik Արմենիա
Ծիրանի այս տարվա բերքը շատ է. հիմա ի՞նչն է մտահոգում գյուղացիներին. տեսանյութ

«Որպես կանոն` հայկական ծիրանը հունիսի 15-ից հետո է հասնում, հենց այդ ժամանակ է սկսվում առաջին բերքահավաքը։ Ընդ որում` սկզբում Արարատյան դաշտում, հետո մի տասն օր անց` Արմավիրի մարզում, մի տասն օր հետո էլ` Արագածոտնի մարզում, հետո արդեն ավելի բարձրադիր շրջաններում։ Սակայն այս տարի ծիրանը շատ շուտ է հասել, ընդ որում` բոլոր մարզերում միաժամանակ։ Հիմա հանրապետության ամբողջ տարածքում ծիրանի բերքահավաք է», — ասում է նա։

Բաղդասարյանն ասում է` վաղ բերքահավաքը, մթերումն ու համապատասխանաբար Ռուսաստան արտահանումը համընկել են Ուզբեկստանից ծիրանի ներկրելու հետ։

«Սովորաբար հայկական ծիրանը ռուսական շուկա էր մտնում, երբ ուզբեկականը վերջացած էր լինում։ Իսկ այս տարի մրգերը գրեթե միաժամանակ են ներկրել։ Հիմա պատկերացրեք` ինչ է այնտեղ կատարվում։ Հայ արտահանողները բարդ իրավիճակում են հայտնվել, այդ պատճառով գյուղացիներից շատերն ապրանքը գնելու խնդրանքով մեզ են դիմում», — ասում Բաղդասարյանը։
Միաժամանակ, նրա խոսքով, Spayka-ն «տեմպից չի ընկնում», հակառակը` նախատեսված 300-ի փոխարեն օրական մինչև 500 տոննա ծիրան է գնում։ Սուպերմարկետների հետ նախօրոք ձեռք բերած պայմանավորվածությունների շնորհիվ ընկերության ապրանքը Ռուսաստանում չի «խցանվում»։

Բաղդասարյան ասում է, որ ընկերությունը գինը սահմանում է` ելնելով գնման արժեքից։

«Շուկայական գինն անընդհատ փոխվում է, այդ պատճառով դրա վերաբերյալ պայմանագրերը, որպես կանոն, կնքվում են մատակարարումներից մեկ շաբաթ առաջ։
Բաղդասարյանն ավելացրեց նաև, որ շուկայի ու սուպերմարկետների տարբերությունն այն չէ, որ վերջիններն ապրանքն ավելի բարձր գնով են ընդունում, այլ այն, որ սուպերմարկետների դեպքում կայունություն կա։

Պետք է նշել, որ այս պահին Մոսկվայի սուպերմարկետներից շատերը ծիրանը մեծ զեղչով են վաճառում։ Գինը մոտ 120-160 ռուբլի է։

«Գնային» առեղծված

Եթե ռուսական շուկայի դեպքում ամեն ինչ քիչ թե շատ պարզ է, ապա բոլորովին անհասկանալի է` ինչ է կատարվում Երևանի առևտրային կետերում, որտեղ ծիրանի գինը 800-1200 դրամ է։ Ինչպես կեռասի դեպքում, ամենայն հավանականությամբ, իրենց գինն են որոշում վերավաճառողները։ Քանի որ գյուղացիներն իրենք այդքան մեծ ծավալի ապրանքը ֆիզիկապես չեն կարող վաճառել շուկայում. Նրանք հիմնականում զբաղված են բերքահավաքով։ Եթե անգամ դուրս են բերում այգիներից, որպես կանոն, ոչ թե հենց իրենք են վաճառում, այլ հանձնում են վերավաճառողներին։

© Sputnik / Aram NersesyanՀայկական ծիրան
Сбор абрикосов в селе Айгезард, Араратская область - Sputnik Արմենիա
Հայկական ծիրան

Այսպիսով, ստացվում է, որ միջին օղակների պատճառով ապրանքը սպառողին հասնում է շատ բարձր գնով, իսկ գլխավոր գործող անձինք` գյուղացիները, նվազագույն շահույթ են ստանում իրենց աշխատանքի դիմաց։ Ամեն ինչ կարելի է բացատրել «շուկայական հարաբերություններով», քանի որ պետությունը չի կարգավորում այդ ոլորտը։

Լրահոս
0