ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Ազգային ժողովն այսօր քվեարկությամբ ընդունեց ՀՀ 2017թ․պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Ներկայացված փաստաթղթին կողմ քվեարկեց 64, դեմ՝ 23 պատգամավոր:
Նշենք, որ ՀՀ 2017թ. պետական բյուջեով եկամուտները կազմել են 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ, ծախսերը` 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ, դեֆիցիտը կազմել է 150 միլիարդ դրամ։
Հիշեցնենք` 2017թ-ի պետական բյուջեի նախագիծը հեղինակել, ներկայացրել ու իրականացրել է Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը: Դրա կատարման հաշվետվությունները ԱԺ-ում ներկայացրեցին արդեն Նիկոլ Փաշինյանի կառավարության նորանշանակ անդամները, որոնցից շատերը նախորդ տարի պետական համակարգի ու բյուջեի հետ որևէ կապ չեն ունեցել: