00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարորդների խնդրանքով․ կվերադարձնի՞ արդյոք Փաշինյանը աջ ղեկը Հայաստան

© Sputnik / Aram NersesyanДилижанский национальный парк
Дилижанский национальный парк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտոնապես աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքը գործելու է մինչև 2018թ.-ի հոկտեմբերի 1-ը, հետևաբար, Հայաստանի նոր կառավարությունը ժամանակ ունի վերջնական որոշում ընդունելու համար։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Երբ Հայաստանում իշխանության եկավ նոր քաղաքական թիմը, հրատապ դարձան նախկին թիմի մի շարք որոշումները վերանայելու հարցերը։ Խոսքը նաև աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելելու մասին է։ Նախկին կառավարության այդ որոշումն էլ էր առաջացրել վարորդների դժգոհությունը, բողոքի ակցիաներ էին եղել։

Աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքն ուժի մեջ է մտել 2018թ-ի ապրիլի 1-ից։ Հայաստանի տրանսպորտի նախարարությունում արգելքը մեկնաբանում էին նրանով, որ մեր երկրում երթևեկությունն աջակողմյան է, և այս պարագայում աջ ղեկով մեքենաների շահագործումը վտանգավոր է։

Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
Աջակողմյան ղեկի վտանգը. Փաշինյանի կառավարությունը բացատրում է` ինչն ինչոց է

Իրականում աջ ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ ՃՏՊ-երի թիվը ավտովթարների ընդհանուր վիճակագրության մեջ փոքր է։ Այսպես, 2017թ-ի հունվարից նոյեմբեր Հայաստանում տեղի է ունեցել 3 241 ՃՏՊ, որից 309-ը՝ աջ ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ, այսինքն` 10 տոկոսը։ Արժե՞ր արդյոք հանուն այդ 10 տոկոսի փոփոխություններ անել, որոնք հարվածում են հասարակ քաղաքացիների գրպանին, հատկապես այն դեպքում, որ Հայաստանում աջ ղեկով մեքենաների քանակը կազմում է ընդհանուր թվի մոտ 9 տոկոսը։ Այսինքն` նման մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ-ներ ավելի հազվադեպ են լինում, քան ձախ ղեկով մեքենաների։

Անշուշտ, աջ ղեկով մեքենա վարելիս որոշակի անհարմարություններ լինում են` մասնավորապես, շրջանցելիս և հանդիպակաց գոտի մտնելիս։ Աջակողմյան ղեկով մեքենա վարելիս վարորդի դիտման անկյունը զգալիորեն սահմանափակ է։

Քաղաքում այդ խնդիրն այդքան զգալի չէ, սակայն մայրուղով երթևեկելիս աջ ղեկով մեքենան անհարմար է վազանցելիս։ Վարորդը ստիպված է կիսով չափ անցնել հանդիպակաց գոտի՝ տեսադաշտ ունենալու համար։ Սակայն ժամանակի ընթացքում վարորդի մոտ հայտնվում են վարելու որոշակի ոճ և հմտություններ, որոնք օգնում են խուսափել նման իրավիճակներից։

Բացի այդ, շրջանցելու խնդիրը հիմա հեշտ լուծվում է ձախ հայելիների վրա տեղադրվող հատուկ տեսախցիկների օգնությամբ։ Այդ տեսախցիկների օգնությամբ առջևից գնացող ավտոմեքենայի տարածությունը հեշտ երևում է ավտոմեքենայի սրահից առանց ինչ-որ շարժումների և մանևրների։

Աջ ղեկով ավտոմեքենաներ վարելու հնարավորությունը, առաջին հերթին, լուրջ սոցիալ-տնտեսական նշանակություն է ունեցել բնակչության անապահով խավի համար։ Ճապոնիայից ներկրվող աջ ղեկով մեքենաները գրեթե երկու անգամ ավելի էժան են, քան Գերմանիայից և ԱՄՆ-ից բերված ձախ ղեկով նմանատիպ մեքենաները։ Բացի այդ, ճապոնական մեքենաների որակն ավելի բարձր է, քան ամերիկյան կամ եվրոպական ձախ ղեկով մեքենաների։

Օրինակ` եթե Հայաստան ներկրվող ամերիկյան կամ եվրոպական ավտոմեքենաների միջին վազանցը լավագույն դեպքում կազմում է 150-200 հազար կմ, ապա ճապոնական ավտոմեքենաների մոտ համապատասխան ցուցանիշը կազմում է 80-120 հազար կմ։ Բացի այդ, աջ ղեկով մեքենաները գերազանցում են ամերիկյան ու ճապոնական ավտոմեքենաներին հագեցվածության և համալրման մակարդակով։ Այդ մեքենաները հավաքել են ճապոնական ներքին շուկայի համար, իսկ ճապոնացիներն իրենց համար ամենալավն են պատրաստում։

Авария на Тбилисском шоссе в Ереване - Sputnik Արմենիա
«Փտած» մեքենաներ կամ «փտած» վարորդական իրավունք. ո՞վ է վթարների մեծամասնության «հեղինակը»

Ներկա պահին՝ օրենսդրական շտկումներն ուժի մեջ մտնելուց երկուսուկես ամիս հետո, Հայաստան ներկրվող ավտոմեքենաների քանակը կրճատվել է գրեթե հինգ անգամ։ Իսկ նրանք, ովքեր շարունակում են մեքենաներ գնել Ճապոնիայից, ստիպված են Վրաստանում աջ ղեկը դարձնել ձախ, որպեսզի ավտոմեքենան կարողանան բերել Հայաստան։ Սակայն ղեկի տեղափոխությունն ազդում է ավտոմեքենայի անվտանգության վրա, քանի որ զգալիորեն թուլացնում է գործարանային կառուցվածքը։ Եվ դա այն դեպքում, որ ղեկը փոխելը ենթադրում է լրացուցիչ ծախսեր։

Առայժմ հայտնի չէ, թե կգնա՞ արդյոք նոր կառավարությունը նախորդների հետքերով, ուժի մեջ կթողնի աղմկահարույց օրենքը, թե չեղյալ կհայտարարի արգելքը։ Ամեն դեպքում ներկրողները չեն ցանկանում ձեռքերը ծալած նստել։ Ավելի վաղ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Autocom Japan ընկերության մասնաճյուղի տնօրեն Արտյոմ Դավթյանը հայտարարել էր, որ նրանք պատրաստվում են դիմել նոր իշխանություններին՝ պահանջելով չեղարկել աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը։

Քանի որ արգելքը գործում է մինչև 2018թ-ի հոկտեմբերի 1-ը, ապա կառավարությունը ժամանակ ունի վերջնական որոշում ընդունելու համար։ Ինչպես ենթադրվում է` օպտիմալ լուծում կընդունվի՝ հաշվի առնելով արգելքի հետևանքները, ճանապարհներին տիրող իրավիճակը և հասարակական տրամադրությունները։

Լրահոս
0