ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդելի քաղաքային խորհուրդը պատմական որոշում է կայացրել քաղաքի Մերիլենդ պողոտայի՝ Ուիլսոն և Հարվարդ փողոցների միջև ընկած հատվածը, Արցախի Հանրապետության պատվին անվանելու օգտին: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
«Գլենդելի քաղաքային խորհուրդը բանաձև ընդունեց Մերիլենդ պողոտայի երկու հատվածներն Արցախի պողոտա անվանելու մասին»,-նշում են Հայ դատի հանձնախմբից:
Գլենդելի քաղաքային խորհուրդը մարտի 13-ին միաձայն քվեարկել էր պողոտան վերանվանելու գործընթացը սկսելու օգտին: Այն Ուոթերթաունի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու դիմացն է։ Ուշագրավ է, որ այդ որոշումն ընդունվել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակահատվածում: Սահակյանն ԱՄՆ էր մեկնել մարտի 12-ին և մի շարք հանդիպումներ ունեցել Վաշինգտոնում: