00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանին հետաքրքրում է Թեհրանի հետ կապված ամեն ինչ. նույնիսկ ձեռքսեղմումը Սինգապուրում

© REUTERS / David MercadoСтатья в газете, посвященная встрече лидеров США и Северной Кореи Дональда Трампа и Ким Чен Ына (12 июня 2018). Боливия
Статья в газете, посвященная встрече лидеров США и Северной Кореи Дональда Трампа и Ким Чен Ына (12 июня 2018). Боливия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կիմ Չեն Ինի և Դոնալդ Թրամփի հանդիպմանն ուշադրությամբ հետևել են ոչ միայն Մոսկվայում, Պեկինում և Եվրոպայում, այլ նաև Մերձավոր Արևելքում և Հայաստանում։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Թրամփը վստահեցնում է, որ հաղթանակ է տոնում ․․․


Եթե օբյեկտիվորեն դատենք` միջազգային լրատվամիջոցներում ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպման ամենահետաքրքիր արդյունքը Իրանի արձագանքն էր։ Չէ՞ որ Թեհրանի և Փհենյանի իրավիճակները որոշ առումով նման են։

Իսկ եթե հաշվի առնենք, որ արևմտյան ԶԼՄ-ներն արդեն վաղուց մեղադրում են Իրանին և Հյուսիսային Կորեային միջուկային տեխնոլոգիաներ փոխանակելու մեջ, ապա ստացվում է, որ Կիմ Չեն Ինի և Դոնալդ Թրամփի ձեռքսեղմմանն ամենաուշադիրը հետևել են հենց Թեհրանում։

Встреча лидеров США Дональда Трампа и Северной Кореи Ким Чен Ына (12 июня 2018). Отель Capella, остров Сентоза, Сингапур - Sputnik Արմենիա
Հայաստանը ողջունում է Թրամփի ու Կիմ Չեն Ինի հանդիպումը

Դատելով գագաթնաժողովում ԱՄՆ-ի նախագահի պահվածքից և նրա հայտարարություններից՝ հանդիպումն իսկապես շոու է հիշեցրել, ինչը Թրամփի ոգով է։

Ինչ ասես արժե այն հայտարարությունը, թե նա վստահ է՝ Իրանն ավելի զգույշ է սկսել գործել միջազգային քաղաքական ասպարեզում և ոչ այդքան համարձակ, ինչպես 3-4 ամիս առաջ։

ԱՄՆ նախագահը վստահեցնում է համաշխարհային հանրությանը, որ դա հատկապես լավ երևում է մերձավորարևելյան քաղաքական ասպարեզում, որտեղից Թեհրանն արդեն սկսել է դուրս բերել իր մարդկանց։ Մասնավորապես, Եմենից և Սիրիայից։

 

Սակայն Թեհրանը դեմ է, պահանջկոտ և ագրեսիվ

 

Միաժամանակ Թեհրանի կանխատեսելի և բացահայտ անբարյացակամ արձագանքը ամերիկյան-հյուսիսկորեական ձեռքսեղմմանը լիովին հերքում է Թրամփի այն վստահությունը, թե Իրանն անպայման կգնա Հյուսիսային Կորեայի հետքերով և կհամաձայնի վերաձևել իրանական «միջուկային» պայմանագիրը՝ հօգուտ ԱՄՆ-ի։

Պաշտոնական Թեհրանի` եվրոպական երկրներին ուղղված բավական ագրեսիվ ուղերձը, թե պետք է կողմնորոշվել և «վերածել բարի ցանկությունները և հայտարարությունները գործնական ու շոշափելի գործողությունների», ընդհանրապես խաչ է քաշում այն ամենի վրա, ինչի մասին խոսել է Թրամփը։

Ի դեպ, այդ մասին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոսել է իր ֆրանսիացի գործընկեր Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ, բայց ուղերձը հասցեագրված է եվրոպական երկրներին, որոնք փորձում են փրկել Իրանի հետ «միջուկային» համաձայնագիրը։

Лидеры Франции Эммануэль Макрон, Германии Ангела Меркель, США Дональд Трамп и Греции Алексис Ципрас на саммите НАТО (25 мая 2017). Брюссель, Бельгия - Sputnik Արմենիա
Այս անգամ չկոտրվեց. իրանական յոթ կետերը, որոնց Եվրոպան չի ուզում հակաճառել

Ավելին, սինգապուրյան հանդիպումից հետո Թեհրանն արդեն բացահայտ հանդիմանել է ԱՄՆ-ին նրանում, որ վերջինս արդեն բազմիցս ցույց է տվել ստանձնած պարտավորություններն ու խոստումները կատարելու անկարողությունը։

Իրականում երաշխիքները, որոնց մասին զրուցել են Կիմ Չեն Ինը և Թրամփը, ոչ մեկին չեն ոգեշնչում։ Բոլորը հիշում են Լիբիան և Մուամար Կադաֆիին, ինչպես նաև Իրաքը և Սադամ Հուսեյնին։

Նույն պատմությունն է իրանական պայմանագրի հետ, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր. սրանից Թրամփը միակողմանի հրաժարվել է։ Այդ փաստը չի ավելացրել Սպիտակ տան ներկա ղեկավարի նկատմամբ վստահությունը։

Այդ առումով աշխարհի հեռավոր անկյունում՝ Սինգապուրում,  ծավալվող իրադարձություններն ամեն դեպքում գրավել են Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասի սևեռուն ուշադրությունը։

 

Ըստ էության` սինգապուրյան հանդիպմանն առավել ուշադիր պետք է հետևեին Երևանում

 

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն անմիջականորեն վերաբերվում է բառացիորեն բոլորին. այդ թվում՝ Հայաստանին։ Թեկուզ այն առումով, որ կա Իրանի հետ սահման, որի հետ կապված են լուրջ լոգիստիկ նախագծեր ու հույսեր։

Բացի այդ, Երևանը բավական երկար ու արդյունավետ աշխատում է Թեհրանի հետ էներգակիրների ոլորտում։ Հույս կա, որ առաջիկայում իրանական գազի առաքման ծավալները կաճեն 50 տոկոսով և կկազմեն օրական մոտ 1,6 միլիոն խմ։

Встреча премьер-министра Никола Пашиняна с IT-специалистами (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանն ուզում է նոր ազդակ հաղորդել հայ–իրանական կապերին

Հասկանալի է, որ այդ գազը նախատեսված է էլեկտրաէներգիա արտադրելու համար, որը մատակարարվում է նույն Իրան։ Ստացվում է շահավետ փոխանակում։

Կապույտ վառելիքի մատակարարման լրացուցիչ աղբյուրի առկայության փաստը, որը թանկ է Հայաստան առաքվող ռուսական գազից ընդամենը 10 տոկոսով, բավական կարևոր է։

Խնդիրն այն չէ, որ 1000 խորանարդ մետրի համար 165 դոլարով իրանական գազի այլընտրանքը կարող է գործիք լինել այն դեպքում, եթե Երևանը ստիպված լինի պայմանավորվել Մոսկվայի հետ գազի գնի մասին, օրինակ, հաջորդ տարվա համար (հիմա գազն առաքվում է 150 դոլարով)։ Ցանկանում ենք հուսալ, որ ԵԱՏՄ հավատարիմ դաշնակիցները դրան չեն հասնի։

Իրանի հետ մտերիմ լինելն ապահովագրության երաշխիք է այն դեպքում, ռուսական գազատարը վնասվի. այն անցնում է Վրաստանով, որի հետ Ռուսաստանը բարդ հարաբերություններ ունի։

Ամեն դեպքում` հիմա Հայաստանը գոնե ապահովագրված է 90-ականների սկզբի իրավիճակի կրկնությունից, երբ արցախյան հակամարտության տարիներին վրացական Մառնեուլի շրջանում գրեթե ամեն օր գազատարը ենթարկվում էր դիվերսիաների։

Իսկ եթե այդ ամենին հավելենք տարածաշրջանային կայունության երաշխավորի դերը, որը կատարում է Իրանը Հարավային Կովկասում, ապա հասկանալի է դառնում, որ նույնիսկ ամերիկյան և հյուսիսկորեական նախագահների սենսացիոն հանդիպումն անպայման կանդրադառնա Հայաստանում և նրա շուրջ տիրող իրավիճակի վրա։

Լրահոս
0