00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախընտրական Հայաստանը. նախարարը հրաժարական է տալիս, մնացածը նույնպես դժգոհ են

© Sputnik / Asatur YesayantsДепутаты оппозиционной фракции "Елк" в НС (30 апреля 2018). Еревaн
Депутаты оппозиционной фракции Елк в НС (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են ու ակնկալվում է, որ հակասությունները Փաշինյանի կառավարությունում միայն աճելու են։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի  — Sputnik. Աշոտ Սաֆարյան. Հայաստանի վերջերս ձևավորված կառավարությունում առաջին տարաձայնություններն են ի հայտ եկել։ Պատճառներից մեկը դարձավ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելը։

Հիշեցնենք` կառավարության որոշմամբ ` պարտադիր կուտակային համակարգը մնում է և ուժի մեջ է մտնում հուլիսի 1–ին, սակայն կուտակվող միջոցների հարաբերակցությունը փոխվում է. եթե հիմա աշխատող քաղաքացիների աշխատավարձից որպես կենսաթոշակային վճար պահվող 10 տոկոսի կեսը վճարում է աշխատողը, կեսը` պետությունը, ապա հուլիսի 1–ին հարաբերակցությունը կփոխվի  ու կլինի 2,5% / 7,5%. բյուջեի բաժինը կավելանա։

Մանե Թանդիլյանը ի սկզբանե դեմ էր պարտադիր կենսաթոշակային համակարգին, ինչի մասին կրկին հայտարարեց հունիսի 11–ին կառավարության նիստում։ Այն ժամանակ փոքր վիճաբանություն եղավ Թանդիլյանի ու Փաշինյանի միջև։

Депутат от фракции Елк Эдмон Марукян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Թանդիլյանի կուսակցությունը չէր սպասում, որ նա կհրաժարվի նախարարի պաշտոնից. Մարուքյան

Երեքշաբթի երեկոյան հայտնի դարձավ, որ այդ հարցի շուրջ սկզբունքային տարաձայնությունների պատճառով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց: Նա լքեց նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը (ինչպես և «Հանրապետություն» կուսակցությունը) «Ելք» դաշինքում է, որի կազմում է նաև Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»։

Հատկանշական է, որ այս օրերին մամուլում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում քաղաքական դաշինքի ներսում եղած խմորումների մասին։ Նշվում էր, որ Փաշինյանի կուսակցությունն առանձին է մասնակցելու ԱԺ ընտրություններին, քանի որ վարչապետի ներկայիս վարկանիշը նրան թույլ է տալիս առանձնանալ երկու քաղաքական ուժերից ու սեփական խաղը վարել։ Փաշինյանի կուսակցության մեկուսացումն արդեն այսօր անդրադառնում է կառավարությունում ու խորհրդարանական խմբակցությունում կադրային փոփոխությունների վրա։ «Բարգավաճ Հայաստանում» դժգոհ են Փաշինյանի նշանակումներից։ Ասում են` կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն արդեն պատկերացրել է  իրեն «Ելք» խորհրդարանական դաշինքի  ղեկավարի դերում, սակայն Փաշինյանը չի ցանկանում նրան այդ պաշտոնում տեսնել ու կարծում է, որ այդ խմբակցությունը պետք է գլխավորի «Քաղաքացիական» պայմանագրի ներկայացուցիչը։ Այդ ֆոնին` Մանե Թանդիլյանի հեռանալը նախարարի պաշտոնից ու կուսակցությունից էլ ավելի է կրակին յուղ լցնում։

Փաշինյանի թիմի ներկայիս գզվռտոցը լրիվ նախընտրական քարոզարշավի տրամաբանության  մեջ է։ Այդ քարոզարշավին ակտիվորեն սկսել են մասնակցել նաև «Ծառուկյան» ու «Դաշնակցություն» դաշինքները, որոնք Փաշինյանի կառավարությունում պորտֆելներ ունեն։

Այս երկու ուժերն էլ զերծ չեն ներթիմային վեճերից։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը, դաշնակցական Արծվիկ Մինասյանը, ինչպես Թանդիլյանը, դեմ էր կուտակային համակարգին, թեև նա չի ցանկանում լքել կառավարությունը։ Իսկ «Ծառուկյան» դաշինքի դժգոհությունն էր առաջացրել կառավարության «Բարեգործության մասին» օրինագիծը։ Պատգամավորները կարծում են, որ տվյալ օրինագիծն  ուղղված է իրենց ղեկավարի` խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի դեմ, որը Հայաստանում մի շարք խոշոր բարեգործական նախագծեր է իրականացնում։ Փաստաթուղթը, մասնավորապես, իջեցնում է «բարեգործություն» եզրույթի նշաձողը. ըստ էության` ենթադրվում է, որ Ծառուկյանի ձեռնարկություններն ու ընկերությունները և հարկային դաշտ են բերվելու։ Ծառուկյանի կողմնակիցները դժգոհ են դրանից:

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (1 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ո՞վ կմնա Փաշինյանի կողքին. նախարարի հրաժարակա՞ն, թե՞ քաղաքական ճգնաժամ

Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ Փաշինյանի` արագորեն ձևավորված, ըստ էության` ժամանակավոր կառավարությունն առաջին ճեղքերն է տալիս, ցուցադրելով, որ անկայուն է բազմաթիվ տնտեսական մարտահրավերների առաջ, որոնց հետ նա բախվում է։ Մյուս կողմից էլ` ներկայիս վիճաբանությունները լրիվ ընդունելի են, հաշվի առնելով որոշումների կայացման թափանցիկությունն ու բազմակարծության առկայությունը։ Իսկ հաշվի առնելով, որ խորհրդարանական ընտրությունները, որտեղ յուրաքանչյուր կուսակցություն պաշտպանելու է իր սեփական օրակարգն ու խնդիրները, ապա այդ հակասությունները դեռ աճելու են։

Լրահոս
0