00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ կմնա Փաշինյանի կողքին. նախարարի հրաժարակա՞ն, թե՞ քաղաքական ճգնաժամ

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (1 июня 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (1 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր կառավարության առաջին հրաժարականն արդեն մեծ աղմուկ է առաջացրել։ Քաղաքագետը համարում է, որ նախարարի հրաժարականը պետք է օրինակ դառնա մյուսների համար։

ԵՐԵՎԱՆ, 13 Հունիս — Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը բացառապես իր դիրքորոշման հետևանք էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ կառավարությունում կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ տեղի ունեցած խմորումները, ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Կարծում եմ, որ նրա քայլն օրինակ պետք է ծառայի բոլորի համար։ Պաշտոնյաներն իրենց դիրքորոշումը պետք է ավելի բարձր դասեն, քան նախարարական աթոռը»,- ասաց նա` կարծիք հայտնելով, որ եթե Մանե Թանդիլյանի օրինակին հետևեր նաև Արծվիկ Մինասյանը, դրանից ՀՅԴ վարկանիշն ավելի կբարձրանար։

Քաղաքագետը հիշեցրեց, որ եթե Մանե Թանդիլյանը ժամանակին ակտիվ մասնակցում էր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» շարժմանը, ապա Արծվիկ Մինասյանը հենց ՍԴ-ում էր ներկայացնում շարժման շահերը։

Карен Кочарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Քոչարյան. «Ափսոսում եմ, որ Մանե Թանդիլյանի նման կադրը հրաժարական է տվել»

«Այս իմաստով նրա երկիմաստ պահվածը բացասաբար է ազդելու իր կուսակցության իմիջի վրա», —ասաց Բոզոյանը։

Ինչ վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգին, Բոզոյանի համոզմամբ, երկիրը, որը պաշտոնական տվյալներով ավելի քան 30% աղքատություն ունի, նման ռեֆորմներ չպիտի անի։

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը, քաղաքագետի դիտարկմամբ, խորհրդարան ներկայացրած մեկ այլ օրինագծով էլ հարվածում են հեղափոխական պայքարում իրենց սատարած «Ծառուկյան» դաշինքի շահերին։ Խոսքը «Բարեգործության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների մասին է։ Նախագծով սահմանվում է, թե որ ծրագրերն են ենթակա բարեգործական որակմանը և որոնք կարող են որակվել որպես հարկային արտոնություններ ստացող: Այս սահմանափակումը շատ ցավոտ են ընդունել «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները`նշելով, որ այն ուղղված է Գագիկ Ծառուկյանի բարեգործական գործունեության դեմ։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հիշեցնում է, որ Փաշինյանը նախկինում էլ էր հայտարարել, որ ընտրություններից առաջ արվող բարեգործությունն ընտրակաշառք է և այն պետք է արմատախիլ արվի։

«Նույն հարաբերություններն են նաև ՀՅԴ-ի հետ, որովհետև Արմեն Ռուստամյանի արձագանքը Արծվիկ Մինասյանի ու Նիկոլ Փաշինյանի վեճին նույնպես ցույց է տալիս, որ Դաշնակցությունն էլ ոգևորված չէ այսպիսի վիճակով։ Հիշենք նաև Սարդարապատի օրը, երբ ՀՅԴ-ին փաստացի չէին հրավիրել»,- ասաց Բոզոյանը։

Интервью Армена Рустамяна после специального заседания парламента (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր. Ռուստամյանը խոսեց պարտադիր կուտակայինի մասին

Եվ այդուհանդերձ, նոր իշխանությունում առկա քողարկված ճգնաժամն արդեն որոշ դեպքերում բացահայտվել է, բայց, քաղաքագետի դիտարկմամբ, ինստիտուցիոնալ ճգնաժամ այսօր չկա։

Թավշյա հեղափոխության արդյունքում խախտված քաղաքական դաշտը`ընդդիմության և իշխանության դասական բաժանմամբ, Բոզոյանի կարծիքով, հնարավոր կլինի վերականգնել միայն առաջիկա արտահերթ ընտրությունների արդյունքում, իսկ մինչ այդ սկսված խմորումները կշարունակվեն ու գուցե նաև խորանան։

Հիշեցնենք` հունիսի 11-ին ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում ընդունել է կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգում փոփոխություններ անելու մասին նախագիծը, որով առաջարկվում է գործող 5/5 համամասնության փոխարեն սահմանել 2.5/7.5 համամասնությամբ վճարում, այսինքն վճարման 2.5%-ը պետք է վճարի քաղաքացին, 7.5%-ը`պետությունը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրանով շահառու քաղաքացիների բեռը զգալի կնվազի, աշխատավարձերը որոշակի չափով կավելանան։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ես համաձայն չեմ անուղեղ գործողություններին». Փաշինյանն ու նախարարը վիճեցին

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը դեմ արտահայտվեց նախագծին` նշելով, որ իր քաղաքական թիմը` ՀՅԴ-ն, սկզբունքորեն դեմ է պարտադիր բաղադրիչին, և ինքը չի կարող կողմ լինել նախագծին։

Վարչապետ Փաշինյանին զայրացրեց նախարարի այս դիրքորոշումը։ Նա ասաց, որ ոչ ոք չպետք է դեմ քվեարկի ընդունվող որոշումներին։

Երեկ հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, որը մինչ այդ նախագիծ էր ներկայացրել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու մասին։

Լուրեր տարածվեցին նաև Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին, որոնք ավելի ուշ հերքվեցին։

Լրահոս
0