ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել կնոջ` Աննա Հակոբյանի հետ։ Այս մասին նա հայտնել է ֆեյբուքյան իր էջում։
«Աշխատանքային այցով Մոսկվայում եմ՝ Աննայի հետ: Հանդիպումներ կունենամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ»,- գրել է նա:
Փաշինյանը նշել է նաև, որ կմասնակցեն ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը, ներկա կլինեն Ռուսաստան-Սաուդյան Արաբիա բացման խաղին:
«Լավ եղեք»,- գրառումը եզրափակել է Փաշինյանը:
Նշենք, որ վարչապետը Ռուսաստան է մեկնել այսօր։ Նախատեսված է նաև, որ նա հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։