ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Ազգային անվտանգություն ծառայությունն այս պահին հատուկ գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում: Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը` նշելով,որ առաջիկայում ԱԱԾ-ն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։
Լրատվամիջոցները հայտնում են, որ ծառայության աշխատակիցները մուտք են գործել Երևանի քաղաքապետարան և առգրավվել «Երևան» հիմնադրամի բոլոր փաստաթղթերը։
Հիշեցնենք, որ ՀՀ Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի ավագանու առաջիկա նիստում ներառվել է «Երևան» հիմնադրամը լուծարելու հարցը:
Արայիկ Հարությունյանը և ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը ավելի վաղ դատի էին տվել հիմնադրամին՝ նշելով, որ այնտեղ կարող են լինել կոռուպցիոն սխեմաներ: