00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կքննարկի՞ Փաշինյանը Պուտինի հետ Լարսի թեման. ի՞նչ է լինելու հայ փոխադրողների հարցը

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста представителей компаний, осуществляющих пассажирские перевозки из Армении в Россию (4 июня 2018). Еревaн
Акция протеста представителей компаний, осуществляющих пассажирские перевозки из Армении в Россию (4 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանից Ռուսաստան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հայկական ընկերությունները մեծ հույսեր են կապում Հայաստանի գործող իշխանությունների հետ։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանից Ռուսաստան միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների հարցը հավանաբար կլուծվի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կայանալիք այցի ժամանակ։ Համենայնդեպս այդ այցի հետ մեծ հույսեր են կապում այդ ընկերությունների ներկայացուցիչները, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նման ընկերություններից մեկի ղեկավար Արտակ Կնյազյանը։

Акция протеста представителей компаний, осуществляющих пассажирксие перевозки из Армении в Россию (4 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ուղևորափոխադրողների ակցիան դադարեցվեց` վերադառնալ քննարկելու պայմանով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան, որտեղ հունիսի 14-ին կմասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։ Բացի այդ, նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

«Հույս ունենք, որ վարչապետն այս հարցը կբարձրացնի Մոկսվայում», – ասաց Կնյազյանը։

Բանն այն է, որ  Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հայ վարորդներին միջպետական արտոնագրի չունենալու դեպքում արգելվել էր հունիսի 1-ից  հատել ռուսական սահմանը։ ՀՀ գործող օրենսդրության համաձայն ուղևորափոխադրումների համար արտանագրեր պետությունը տրամադրում է այն ընկերություններին, որոնք միայն կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացնում դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ։

Այս հանգամանքը Երևանում բողոքի ալիք էր առաջացրել, որը ակցիաների էր վերածվել. Առաջինը եղավ մայիսի 24-ին` տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի մոտ։

Նախարարը խոստացել էր պայմանավորվածություն ձեռք բերել որոշումը երեք ամսով հետաձգելու մասին, որ այդ ընթացքում հնարավոր լինի խնդրին երկարաժամկետ լուծում  գտնել։ Սակայն խոստումը չէր կատարվել, ինչը հանգեցրել էր նոր բողոքի ակցիայի, որը տեղի ունեցավ հունիսի 4-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Արդյունքում Կնյազյանը և ևս մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ հանդիպեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Սիսերյանի և վարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանի հետ։ Նրանք պայմանավորվեցին քննարկել հարցը և ճանապարհային քարտեզ ստեղծել։

«Մենք հանդիպել ենք կառավարության և ՀՀ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ նաև անցյալ ուրբաթ, հանդիպելու ենք նաև վաղը։ Պետք է ներկայացնենք այն ընկերությունների ցանկը, որոնք դեպի Ռուսաստան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ էին իրականացնում։ Ուզում ենք խնդրել տրանսպորտի նախարարությանը, ազատել մեզ սահմանը հատելու համար վճարվող գումարներից մինչև հարցի լուծումը», – ասաց Կնյազյանը։

Խոսքն այն վճարումների մասին է, որոնք ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողները վճարում են պետական տուրքի մասին օրենքի համաձայն։ Դեպի Վրաստան միջպետական ոչ կանոնավոր ուղևորափախադրումը 17 և ավելի նստատեղով (մեկ անգամյա) տրանսպորտային միջոցի համար արժե 50 հազար դրամ (մոտ` 100 դոլար), այլ երկրներ` 150 հազար դրամ (մոտ`300 դոլար)։

Акция протеста представителей компаний, осуществляющих пассажирксие перевозки из Армении в Россию (4 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վարորդները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ

Կնյազյանի խոսքով` այդ վճարների չեղարկումը թույլ կտա ընկերություններին թարմացնել ավտոպարկը։ Նոր ավտոմեքենաների առկայությունը մրցույթին մասնակցելու պահանջներից մեկն է։

«Նախնական պայմանավորվածության համաձայն, մեր հարցը լուծելու համար, մրցույթ է հայտարարվելու, որին կմասնակցեն բոլոր ընկերությունների ներկայացուցիչները», – ասաց Կնյազյանը։

Մրցույթին մասնակցելու համար պետք է համապատասխանել հետևյալ չափանիշներին. ընկերությունները պետք է նոր ավտոբուսներ և միկրոավտոբուսներ ունենան։ Փոխադրողները պետք է յուրաքանչյուր երթի համար 2 փոխարինող վարորդ ապահովեն։ Ընդ որում վարորդները պետք է լինեն 26 տարեկանից ոչ փոքր և պետք է առնվազն 5 տարվա փորձ ունենան։

«Ավտոմեքենայի, սրահի վիճակի, սառնարանի կամ օդորակիչի առկայության դեպքում միավորները գումարվելու կամ հանվելու են», – ասաց Կնյազյանը։

Ամենակարևորը` մրցույթը կազատի ընկերություններին յուրաքանչյուր մուտքի և ելքի դիմաց գումար վճարելու անհրաժեշտությունից։ Ընկերությունները արտոնագրի համար մեկ անգամ կվճարեն 100 հազար դրամ (մոտ 220 դոլար)։ Յուրաքանչյուր անգամ սահմանը հատելիս, անկախ նրանից` ավտոբուս կլինի, թե միկրոավտոբոս կվճարեն, 10 հազար դրամ (մոտ 22 դոլար)։

Սակայն այս ամենը դեռ ոչ պաշտոնական մակարդակով, հայկական կողմը ռուսականի հետ դեռ մի շարք հարցեր պետք է քննարկի ու կարգավորի։

Լրահոս
0