00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:23
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
19:47
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուղևորափոխադրողների ակցիան դադարեցվեց` վերադառնալ քննարկելու պայմանով

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста представителей компаний, осуществляющих пассажирксие перевозки из Армении в Россию (4 июня 2018). Еревaн
Акция протеста представителей компаний, осуществляющих пассажирксие перевозки из Армении в Россию (4 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունը խոստացել է քննարկել ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողները կսպասեն երկու օր ու կվերադառնան կառավարության մոտ։ Նման որոշում կայացվեց այն բանից հետո, երբ կառավարությունից խոստացան երկու օր հետո տրանսպորտի նախարարության ու փոխադրողների համատեղ հանդիպում–քննարկում կազմակերպել` բարձրացված խնդիրներին լուծում գտնելու նպատակով։

«Էս պահին ակցիան կդադարեցնենք, կսպասենք հանդիպմանը, որից հետո մեր հետագա անելիքները կհստակեցնենք»,– կառավարության շենքի դիմաց լրագրողներին հայտնեց ակցիայի մասնակից, ոչ կանոնավոր փոխադրումներ իրականացնող ընկերության տնօրեն Արտակ Կնյազյանը։

Акция протеста представителей компаний, осуществляющих пассажирксие перевозки из Армении в Россию (4 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վարորդները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ

Վարորդները նաև նշեցին, որ կառավարությանը մանրամասն ներկայացրել են ոլորտում առկա բոլոր խնդիրներն ու միաժամանակ նաև դրանց հնարավոր լուծումներն առաջարկել։

«Հիմա ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններն են աշխատում։ Մենք ունենք ցուցակ, եթե չեմ սխալվում` այսօր 6 կազմակերպություն իրավունք ունի աշխատել դեպի ՌԴ ուղևորափոխադրման ոլորտում։ Փոքր կազմակերպությունները ոչ մի հնարավորություն չունեն ընդգրկվելու այդ ցուցակում, այսինքն` հաղթել տենդերներում»,– ասաց Կնյազյանը։

Ստեղծված իրավիճակը շտկելու ու բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմաններ ստեղծելու համար փոխադրողներն առաջարկում են փոփոխություններ իրականացնել գործող օրենսդրության կամ մրցույթների անցկացման կարգի մեջ, կամ վերականգնել մինչև 2011թ.–ը գործող լիցենզավորման կարգը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից կառավարության շենքի դիմաց էին հավաքվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրողները, ովքեր հանդիպում էին պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` ներկայացնելու իրենց դժգոհությունները ։

Ուղևորափոխադրողներին ընդունեց ու նրանց խնդիրները լսեց նախ ՀՀ Կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը, ապա` փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Սիսեռյանն ու փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանը։

Վերջինները խոստացել են խնդիրը նախ քննարկել Տրանսպորտի, կապի և Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ, իսկ հունիսի 6-ին համատեղ քննարկման հրավիրել փոխադրողներին։

Հիշեցնենք նաև, որ փոխադրողները նշում են, որ մրցույթով արտոնագիր ստանալու հնարավորություն իրենք չունեն, փոխարենը 150 000 դրամով միանգամյա ելքի իրավունք են ձեռք բերում, որը, սակայն, ՌԴ–ում արտոնագրին փոխարինող փաստաթուղթ չի համարվում, ինչի հետևանքով, սահմանն անցած ավտոմեքենան կարող է ՌԴ տարածում ևս 120 000 ՌԴ ռուբլով տուգանվել։

Լրահոս
0