00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քարշ են տալիս մատաղացու գառան պես». Վրաստանում պատգամավորի են բերման ենթարկել. տեսանյութ

Բաժանորդագրվել
Պարեկային ոստիկանության աշխատակիցները Թբիլիսիի կենտրոնում` Ռուսթավելի պողոտայում բերման են ենթարկել «Ազգային շարժում» քաղաքային ժողովի խմբակցության նախագահ Իրակլի Նադիրաձեին։ Facebook–ում տեսանյութը հրապարակել է վրաց լրագրող Իրակլի Օրագվելիձեն։

«Նրանք բռնել էին պատգամավորի ձեռքերից ու ոտքերից և պարզապես քարշ էին տալիս մատաղացու գառան պես», – տեսանյութի տակ նման մեկնաբանություն է թողել օգտատերերից մեկը։

Բերման ենթարկվող պատգամավորն էլ տեսանյութում պատմում է, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվում։

«Բռնել էին կոկորդից և խեղդում էին։ Ես ընդամենը փորձ արեցի ինձ ազատելու, բայց  արդյունքում ինձ այսպես առևանգել և տանում են անհայտ ուղղությամբ»,– ասել է Նադիրաձեն։

Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին դանակահարության հետևանքով Թբիլիսիում երկու դեռահաս էր մահացել` 16-ամյա Դավիթ Սարալիձեն և ԼևանԴադունաշվիլին։ Գործի շրջանակներում երկու անձ էր ձերբակալվել, նրանցից մեկին դատարանը մեղավոր ճանաչեց Դադունաշվիլու կանխամտածված սպանության մեջ, իսկ երկրորդին` Սարալիձեին սպանելու փորձում։

Դրանից հետո` Թբիլիսիում մայիսի 31-ին բողոքի ակցիաներ սկսվեցին։

Армянская церковь Пресвятой богородицы (Тандоянц) в Тбилиси - Sputnik Արմենիա
Թբիլիսիում հայկական եկեղեցու հարցը օդում կախված մնաց. ինչո՞ւ են լսումները կրկին հետաձգվել

Կիրակի Ռուսթավելու պողոտայում խորհրդարանի շենքի մոտ կրկին ակցիա տեղի ունեցավ, վրանների էին խփվել, որոնք այսօր ապամոնտաժվել են։ Ակցիան վերսկսեց ժամը 14:00–ից։

Արդյունքում քաշքշուկ սկսվեց, որն ավարտվեց Նադիրաձեին և Վրաստանի խորհրդարանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Նիկա Մելիին բերման ենթարկելով։

Ակտիվիստները տարբեր պահանջներ էին առաջ քաշում` Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հրաժարականից մինչև Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիայի հրաժարականը։

Լրահոս
0