ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, սցենարիստ ռեժիսոր Երվանդ Մանարյանին տեղափոխել են հիվանդանոց։
Այս մասին տեղեկանում ենք նրա թոռնուհու`Լիլիթ Մանարյանի ֆեյսբուքյան գրառումից։
«Պապիկ ջան, հուսով եմ շուտ կապաքինվես ու հիվանդանոցում երկար չես մնա… ու ամեն ինչ լավ կլինի… առողջություն քեզ, քեզ շատ-շատ-շատ ենք սիրում»,–գրել է աղջիկը` պապիկի հետ համատեղ լուսանկարի տակ։
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924թ.–ին, Իրանում։ Նրանց ընտանիքը 1946 թ.–ին ներգաղթել է Հայաստան։ Երվանդ Մանարյանը խաղացել է բազմաթիվ սիրված ֆիլմերում։ Նրա ամենաճանաչված դերերից են Երվանդը` «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում, Սարսափունին` «Ընկեր Փանջունիում», Երվանդը` «խոհարարները գնում են մրցույթի» ֆիլմում և այլն։ Երվանդ Մանարյանը նաև մի շարք ֆիլմերի սցենարիստ և ռեժիսոր է։