00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեղնար աղբյուրը` բոլորի համար. վարպետ Մկրտիչի խանդը մարել է, աղբյուրը`վերականգնվել

© Sputnik / Armenuhi MkhoyanЦеремония открытия источника из фильма «Родник Эгнар». (10 июня 2018)
Церемония открытия источника из фильма «Родник Эгнар». (10 июня 2018) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերականգնվել է մոտ կես դար առաջ էկրան բարձրացած Հայֆիլմի լավագույն ֆիլմերից մեկի ՝ «Հեղնար աղբյուրի» կախարդական աղբյուրը:

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ֆիլմի էկրան բարձրանալուց  47 տարի անց, հենց այն նույն տարածքում, որտեղ տեղի էին ունեցել աղբյուրի տեսարանների նկարահանումները, տեղի ունեցավ աղբյուրի բացման արարողությունը: Ներկա էին բազմաթիվ հյուրեր ինչպես  ՌԴ–ից, այնպես էլ Հայաստանի տարբեր  մարզերից, ֆիլմում նկարահանված դերասաններ, նկարահանման խմբի անդամներ։

Кадр из фильма Эгнар Ахбюр - Sputnik Արմենիա
Հայաստանում զբոսաշրջային նոր վայր կբացվի. ովքե՞ր կկարողանան համտեսել Հեղնար աղբյուրի ջրից

ՀՀ  վաստակավոր արտիստ, ֆիլմի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ֆիլմի  օպերատոր Լևոն Աթոյանցը, ՀՀ ժողովրդական արտիստ  Հակոբ Ազիզյանը՝ Երանոսի դերակատարը, և Հեղնարի դերակատարուհի Յուլիա Ռուստամյանը տարածք եկան ֆայտոնով՝ այնպես ինչպես ֆիլմում վարպետները:  Միջոցառմանը ներկա էր նաև Սոս Սարգսյանի դուստրը`  Անուշ Սարգսյանը. Սոս Սարգսյանը ֆիլմի գլխավոր հերոս վարպետ Մկրտիչին է մարմնավորել:

Աղբյուրը  վերականգնվել է  մոսկվայաբնակ  գործարար  Արթուր Գալստյանի միջոցներով և Համլետ Գևորգյանի և  գյուղի բնակիչների մասնակցությամբ:  Սակայն,  եթե ֆիլմի նկարահանման ժամանակ աղբյուրը  դեկորատիվ բնույթ էր կրում, հիմա այն մանրակրկիտ վերականգնված լիարժեք խաչքար–աղբյուր է:

«Հեղնար աղբյուր» ֆիլմը  էկրանավորվել է Հայֆիլմում ՝ տաղանդաշատ  ռեժիսոր  Արման Մանարյանի հետաքրքիր լուծումներով: 1971-ին էկրան բարձրացած  ֆիլմն ամբողջովին տարբերվում էր նախորդներից.  սյուժեն այդ ժամանակի համար համարձակ էր, որոշ տեսարաններ՝ անսովոր:  Մկրտիչ Արմենի վիպակի՝ «Հեղնար աղբյուրի» հիմքում ընկած է մի պատմություն, ըստ որի աղբյուրներ կառուցող վարպետի երիտասարդ կինը՝ Հեղնարը, սիրահարվում է ուրիշ տղամարդու: Ֆիլմի գործողությունները կատարվում են անցյալ դարում,  հայկական ավանդապահ քաղաքում: Հեղնարի մահվանից հետո վարպետը կնոջ հիշատակին աղբյուր է կառուցում, որի ջուրը հոսում է միայն իր համար: Աղբյուրի վրա գրվում է. «Ամեն կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ մարդ չի կըրնա խմե էդ ջրեն»։

© Sputnik / Armenuhi Mkhoyan«Հեղնար Աղբյուր» ֆիլմի հայտնի աղբյուրի բացումը
«Հեղնար Աղբյուր» ֆիլմի հայտնի աղբյուրի բացումը - Sputnik Արմենիա
1/5
«Հեղնար Աղբյուր» ֆիլմի հայտնի աղբյուրի բացումը
© Sputnik / Armenuhi Mkhoyan«Հեղնար Աղբյուր» ֆիլմի հայտնի աղբյուրի բացումը
«Հեղնար Աղբյուր» ֆիլմի հայտնի աղբյուրի բացումը - Sputnik Արմենիա
2/5
«Հեղնար Աղբյուր» ֆիլմի հայտնի աղբյուրի բացումը
© Sputnik / Armenuhi Mkhoyan«Հեղնար Աղբյուր» ֆիլմի հայտնի աղբյուրի բացումը
«Հեղնար Աղբյուր» ֆիլմի հայտնի աղբյուրի բացումը - Sputnik Արմենիա
3/5
«Հեղնար Աղբյուր» ֆիլմի հայտնի աղբյուրի բացումը
© Sputnik / Armenuhi Mkhoyan«Հեղնար Աղբյուր» ֆիլմի հայտնի աղբյուրի բացումը
«Հեղնար Աղբյուր» ֆիլմի հայտնի աղբյուրի բացումը - Sputnik Արմենիա
4/5
«Հեղնար Աղբյուր» ֆիլմի հայտնի աղբյուրի բացումը
© Sputnik / Armenuhi Mkhoyan«Հեղնար Աղբյուր» ֆիլմի հայտնի աղբյուրի բացումը
«Հեղնար Աղբյուր» ֆիլմի հայտնի աղբյուրի բացումը - Sputnik Արմենիա
5/5
«Հեղնար Աղբյուր» ֆիլմի հայտնի աղբյուրի բացումը
1/5
«Հեղնար Աղբյուր» ֆիլմի հայտնի աղբյուրի բացումը
2/5
«Հեղնար Աղբյուր» ֆիլմի հայտնի աղբյուրի բացումը
3/5
«Հեղնար Աղբյուր» ֆիլմի հայտնի աղբյուրի բացումը
4/5
«Հեղնար Աղբյուր» ֆիլմի հայտնի աղբյուրի բացումը
5/5
«Հեղնար Աղբյուր» ֆիլմի հայտնի աղբյուրի բացումը

Ի դեպ, ֆիլմն իր  համարձակ սյուժեի համար որոշ  ժամանակ արգելված է եղել: «Այդ  ժամանակ չգիտեինք, որ ֆիլմից կես դար անց էլ դեռ այսպես կսիրեն այս ֆիլմը, չնայած նկարահանման ժամանակ էլ հավատում էինք, որ շատ լավ ֆիլմ է լինելու: Երկար տարիներ ֆիլմն արգելված էր՝  կոլխոզի նախագահի փոխարեն, այլ բաների մասին էր  պատմում»,-Sputnik Արմենիային պատմեց օպերատոր Լևոն Աթոյանցը՝  փաստելով վերականգնված աղբյուրը ոչ միայն ֆիլմի հիշատակի, այլ ողջ Հայֆիլմի լավագույն տարիներ  հիշատակն է՝ իսկական ֆիլմի հուշարձանը:

Серж Танкян - Sputnik Արմենիա
Սերժ Թանկյանն աշխատում է «Սպիտակ» ֆիլմի երաժշտության վրա

Երկար տարիներ Փարիզում բնակվող Հեղնարի  դերակատարուհին՝ Յուլիա Ռուստամյանը,  նշում է՝ անհավատալի է`նկարահանումներից 48  տարի անց կրկին հայտնվել այնտեղ, ուր տեղի են ունեցել նկարահանումներ ու տեսնել նրանց, ում հետ աշխատել ես: «Երբ ինձ առաջին անգամ հրավիրեցին այստեղ նկարահանման, շատ ուրախացա՝  հայ եմ  ու արմատներով այստեղից՝  հայրս Լենինականում է ծնվել, այնպես որ զգացմունքներս շատ խորն էին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ վերականգնվեց աղբյուրը, և մեզ ևս մեկ հնարավորություն տրվեց հանդիպելու: Սա սիրո, հայրենիքի ու արհեստավորի մասին ամենագեղեցիկ ֆիլմերից է»,-նշեց Յուլիա Ռուստամյանը՝ անկեղծանալով այդ ժամանակ մոտ 20 տարեկան էր ու մի անգամ նկարահանումներից  առաջ  գործընկերների խնդրանքով մեքենա վարեց, ինչ համար արժանացավ նկատողության՝  ֆիլմի տնօրենից:

Ֆիլմի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը նախ գինով ներկա ընկերների հետ խմում է բացակա ընկերների կենացը, ապա խմում աղբյուրի ջրից ասելով՝ «Տարիներ անց վերջապես կարողացա աղբյուրի ջուրը խմել»:

Ֆիլմի նկարահանող խմբի անդամներն, թեև այդպես էլ  չբացահայտեցին աղբյուրի գաղտնիքը՝  թե ինչպես են ստացել տեսարանը, որ միայն վարպետ Մկրտիչի մոտենալով էր ջուրը հոսել, այսօր արդեն  բոլորը հասկացան աղբյուրը սարքող վարպետի հնարքը՝ պետք է հպվել ծորակին՝  ծարավը հագեցնելու համար:

Լրահոս
0