00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներքին Գետաշենի խաչքարերն ու տապանաքարերը․ ի՞նչ է ճակատագիր է սպասվում դրանց

© Sputnik / Asatur YesayantsХачкары и надгробные плиты в селе Неркин Геташен
Хачкары и надгробные плиты в селе Неркин Геташен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտունու շրջանում իշխանների ու իշխանուհիների պատկերներով պատահական հայտնաբերված հին խաչքարերն ու տապանաքարերը գրագետ մոտեցման դեպքում կարող են բազում զբոսաշրջիկների գրավել։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Մի քանի ամիս առաջ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում 1830 թվականի կիսաքանդ մատուռի վերականգնողական աշխատանքների ընթացքում մոտ երեք հարյուր հին խաչքար ու տապանաքար է հայտնաբերվել՝ արքայական տոհմի ներկայացուցիչների պատկերներով։

Տվյալ պահին եկեղեցու վերականգնողական աշխատանքները դադարեցվել են։ ՀՀ մշակույթի նախարարությունը զբաղվում է անակնկալ գտածոներով։

Ներքին Գետաշեն գյուղում հայտնաբերված գեղեցիկ ու բացառիկ խաչքարերը - Sputnik Արմենիա
Գետաշենի ժամատունը կառուցելու ժամանակ բացառիկ խաչքարեր ու տապանաքարեր են հայտնաբերվել

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն ասաց, որ հետազոտական աշխատանքներն իրականացնելու է հատուկ ՀԿ-ն, որը գործում է մշակույթի նախարարությանը կից։

«Շուտով արդեն հայտնի կլինեն փորձաքննության որոշ արդյունքներ։ Իմ անձնական կարծիքը, որը հիմված չէ գիտական տվյակների վրա, այն է, որ խաչքարերը հիմնականում IX-X դարերի են։ Հնարավոր է, կան նաև IV-V դարերի հուշարձաններ։ Ամեն դեպքում անկախ այն բանից, որ շրջանին են պատկանում այս գտածոները, դրանք պատմամշակութային արժեք են ներկայացնում ու անպայման պետք է պահպանվեն պետության կողմից», —ասաց Աբրոյանը։

Քարե սալերի մի մասն ամենայն հավանականությանբ կօգտագործվի եկեղեցու վերականգման համար։

«Քանի որ որոշ սալեր օգտագործվել են եկեղեցու պատերը կառուցելու համար, ամենայն հավանականույամբ, նրանք հենց պատերի մեջ կդրվեն, քանի որ դա այս եկեղեցու պատմության մի մասն են։ Մնացած քարերը, որոնցք տեսքը լավ է պահպանված, կցուցադրվեն եկեղեցու տարածքում, կամ մեկ այլ վայրում, որը կհամապատասխանի այդ հուշարձաններին», — նշեց փորձագետը։

© Sputnik / Asatur YesayantsՆերքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը
Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը - Sputnik Արմենիա
1/5
Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը
© Sputnik / Asatur YesayantsՆերքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը
Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը - Sputnik Արմենիա
2/5
Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը
© Sputnik / Asatur YesayantsՆերքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը
Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը - Sputnik Արմենիա
3/5
Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը
© Sputnik / Asatur YesayantsՆերքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը
Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը - Sputnik Արմենիա
4/5
Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը
© Sputnik / Asatur YesayantsՆերքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը
Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը - Sputnik Արմենիա
5/5
Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը
1/5
Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը
2/5
Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը
3/5
Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը
4/5
Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը
5/5
Ներքին Գետաշենում հայտնաբերված խաչքարերը

Նա հավելեց նաև, որ արքակայան անձանց հայտնաբերված տապանաքարերը կարող են XIII-ից մինչև XVIII դարերի լինել, այսինքն՝ ինչպես վաղ, այպես էլ ուշ Միջնադարի շրջանից։ Միաժամանակ, Աբրոյանն ընդգծեց, որ դեռ չի շտապում որևէ հստակ եզրակացություն անել, քանի դեռ գիտահետազոտական փորձաքննության արդյունքները հայտնի չեն։

Փորձագետի դիտարկմամբ՝ ճիշտ մոտեցման դեպքում խաչքարերն ու տապանաքարերը զբոսաշրջիկներին գրավելու առումով մեծ ներուժ ունեն։

Хачкары - Sputnik Արմենիա
«Խաչքարեր» օպերացիան. Նախիջևանի ղեկավարությունից գաղտնի դուրս բերվեցին հայկական արժեքները

«Որպես մասնագետ կարող եմ վստահեցնել, որ խաչքարերի ու տապանաքարերի վերականգման գրագետ մոտեցումը, նաև դրանց ճիշտ ցուցադրումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը տարածաշրջանում», — ասաց նա։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Ներքին Գետաշենի գտածոները կարող են գրավել զբոսաշրջիկներին, սակայն սկզբի համար պետք է զբաղվել դրանց դասակարգմամբ ու ցուցադրմամբ։

«Տվյալ պահին հուշարձաններով զբաղվում է համապատասխան կառույցը՝ մշակույթի նախարարությունը։ Վերականգնելուց հետո կարելի է դրանք օգտագործել զբոսաշրջության զարգացման նպատակներով։ Այդ հարցը պետք է քննարկել նաև մասնավոր սեկտորի հետ», — ասաց նա։

Ապրեսյանը հավելեց, որ սկզբի համար պետք է այդ կետը ներառել ավանդական զբոսաշրջային երթուղիներից մեկում։ Մոտակայքում են գտնվում այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսինն են Ներքին Գետաշենի եկեղեցին՝ IX դարի Կոթավանքը, կամ Նորատուսի հայտնի «Խաչքարերի անտառը»: Չի բացառվում, որ հետագայում հայտնաբերված խաչքարերն ու տապանաքարերը կարող են առանձին զբոսաշրջային ուղղություն դառնալ։

 

Լրահոս
0