Sputnik Արմենիայի թղթակիցները Համով Հայաստան խոհարարական նախագծի շրջանակում ծանոթացել են ավանդական հայկական «Խոյի բորանիի» բաղադրատոմսին ու պատրաստման տեխնիկային։
«ՄԵր խոհարարական հանրագիտարանում հաճախ են հանդիպում «բորանի» տիպի ուտեստներ։ Ըստ լեգենդի՝ այդ ուտեստները սկսել են պատրաստել Խոսրով արքայի օրոք։ Նրա դուստրը՝ Բորանդուխտը, նախընտրում էր մածունով ու թանով ուտեստներ։ Բորանին ուտում են մածունով կամ սխտոր-մածունով։ Այս կերակուրը մեծ տարածում ուներ Մեծ Հայքի Պարսկահայք շրջանում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանում և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։
«Խոյի բորանի» պատրաստելու համար հարկավոր է՝ չորաթան, սոխ, հալած կարագ, լավաշ, խնկունի (վայրի), բազուկ։
Ուտեստը շատ հեշտ է պատրաստվում ու նաև առողջարար է։
Մանրամասները դիտեք տեսանյութում։