00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նման բան երբեք չի եղել. ինչպես մոսկվացին դարձավ ակտիվիստ Երևանում և չցանկացավ վերադառնալ

© Sputnik / Asatur YesayantsШествие протестующих на площади Республики (25 апреля 2018). Ереван
Шествие протестующих на площади Республики (25 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվացի զբոսաշրջիկ Ազալյա Զինատուլինան այնքան լավ է ուսումնասիրել Երևանն ու մոտակայքը, որ արդեն ինքը կարող է օտարերկրյա հյուրերի համար զբոսավար աշխատել։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik, Անի Լիպարիտյան․ Ռուսաստանցի Ազալյա Զինատուլինան Հայաստան է այցելել մայիսի առաջին օրերին, և այնքան է սիրել երկիրը, որ համարձակվել է մասնակցել այն ժամանակ Երևանում ընթացող բողոքի ակցիաներին։

Հյուրասեր երկիրը ժպիտով է ընդունել մոսկվացուն, որը որոշել է վերադառնալ ու ամբողջ հունիս այստեղ ապրել։

«Այնպես սիրահարվեցի ձեր քաղաքին ու մարդկանց, որ որոշեցի դուրս գալ աշխատանքից ու մի ամիս ապրել իմ սիրելի Երևանում։ Մայիսի 30-ին եմ եկել ու նախատեսում եմ մինչև հունիսի վերջ այստեղ մնալ», — նշեց Ազալյան։

 

Զբոսաշրջիկը լավ է ուսումնասիրել քաղաքը, գնացել է Ծաղկաձոր, Գյումրի, վայելել է Դաշտադեմի ամրոցի գեղեցկությունն ու հզորությունը։

Ազալյան խոստովանում է`Սևանա լիճն այնքան մոգական է, որ նորից ու նորից ձգում  է իրեն։

Դստեր հետքերով

Մոսկվացի զբոսաշրջիկն այնքան է հավանել Հայաստանը, որ ընկերներին ու մտերիմներին սկսել է պատմել մեր երկրի գեղեցկության մասին։

Фестиваль еды Yerevan Food Fest прошел в Английском парке Еревана - Sputnik Արմենիա
«Համով–հոտով Երևան». ինչո՞վ հայ խոհարարները կզարմացնեն օտարերկրյա գուրմաններին

«Մայրս էլ է եկել։ Նա պարզապես չդիմացավ ու եկավ Մոսկվայից, քանի որ միշտ ասում էի, որ ինձ այստեղ շատ է դուր գալիս։ Ես նրա անձնական զբոսավարն եմ», — ասաց Ազակյան, նշելով` որ հիմա նա վայելում է Երևանը ոչ թե միայնակ, այլ մոր հետ։

Ազալյան նորովի է բացահայտել տեղացիներին։ Աղջիկը լսել էր, որ հայերը հյուրասեր ազգ են, սակայն հիմա նա անձամբ է համոզվել դրանում ։

«Ես իսկապես զգացի դա, երբ մայիսյան տոների ընթացքում մասնակցեցի հեղափոխությանը։ Այնքան ոգևորված էի, որ նույնիսկ մասնակցեցի հանրահավաքին, եթե կարելի է այդպես ասել։ Բոլորի հետ միասին բղավում էի։ Ընկերներ էլ եմ ձեռք բերել, ընդհանրապես չեմ զգում, որ մենակ եմ այստեղ, քանի որ մարդիկ շատ ընկերասեր են ու պետք եղած ժամանակ կօգնեն», — նշեց ռուսաստանցին։

Երևան, Մինսկ թե՞ Բաքու

Մոսկվացի հյուրն ասում է, որ վերջին տարիներին այցելել է Բելառուս ու Ադրբեջան։

«Բայց, անկեղծ ասած, ինձ մոտ առաջին անգամ է այսքան մեծ սեր առաջանում բնության ու մարդկանց հանդեպ։ Զարմանում եմ, որ այսպես եմ արձագանքում, նախկինում այսպիսի բան չի եղել։ Եթե ժողովուրդներին համեմատենք, ապա հայերն առանձնանում են միասնականությամբ, ընկերասիրությամբ, անկեղծությամբ։ Իհարկե, յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի, սակայն այստեղ մռայլված դեմքեր չեմ տեսնում», — նշեց զբոսաշրջիկը։

 

Ազալյան խոստովանում է` միակ բարդությունը, որի հետ նա այստեղ բախվել է այն էր, որ դժվարանում է իրեն համոզել Մոսկվա վերադառնալ։

Զբոսաշրջիկները չեն կարողանում անտարբեր մնալ հայկական խոհանոցի, համով —հոտով ուտեստների հանդեպ։ Դա Հայաստանի ևս մեկ առավելություն է։ Ազալյան նշեց, որ երկիրը բացարձակապես անվտանգ է, այստեղ ոչ մի վախ չկա, փողոցում ոչ ոք չի անհանգստացնի, ժողովուրդը դաստիարակված է, զուսպ ու բարեկիրթ։

 

Մոսկվացին հումորով նշեց, որ մտերիմները զարմանում են, կարծում են՝ ամուսնացել է, դրա համար է Հայաստանում այսքան երկար մնում, սակայն սա պարզապես սեր է հին երկրի հանդեպ։ Ազալյան խորհուրդ է տալիս բոլոր զբոսաշրջիկներին այցելել Սևան, շրջել Գյումրիում ու հանգստանալ Ծաղկաձորում։

Ազալյան կցանկանար էլի Հայաստանում մնալ, սակայն նա շուտով պետք է քննություններ հանձնի ու մագիստրատուրա ընդունվի, այդ պատճառով աղջիկը ստիպված է Մոսկվա վերադառնալ։

Լրահոս
0