00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը չի կարող հրաժարվել բանակցություններից, Բաքուն է այդպես վարվում․ նախկին նախարար

© AFP 2024 / KAREN MINASYANАрмянские военнослужащие
Армянские военнослужащие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ճիշտ է համարում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը՝ Արցախը բանակցային գործընթացում ներառելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Արցախը պետք է անմիջականորեն մասնակցի բանակցություններին, ամենևին էլ չի նշանակում, որ Երևանը հրաժարվում է բանակցային գործընթացից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։ Նախկին նախարարի խոսքով՝ վերջին հաշվով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես արձանագրում են, որ խնդրի լուծման վերջնական փաստաթուղթը պետք է ստորագրի նաև Արցախը։

Праздничный концерт, приуроченный к 100-летию провозглашения Первой Республики (28 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանը հոգնել է Արցախի շուրջ ձևական բանակցությունից. Փաշինյանն ուզում է վերջ տալ խաբկանքին

Հայաստանի ղեկավարությունը միշտ էլ ասել է, որ Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, այլ հարց է՝ որքանով է այդ խնդրի լուծումն այդ պահին իրատեսական եղել։

Վարչապետ Փաշինյանը հունիսի 7-ին խորհրդարանում հայտնել է, որ ի տարբերություն իր նախորդների`Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, ինքն իրավունք չունի Արցախի անունից բանակցություններ վարել։ Նրա խոսքով՝ Ստեփանակերտը պետք է ուղղակիորեն մասնակցի բանակցություններին։ Այդ հայտարարությանն արձագանքել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Նա համաձայն է, որ Արցախի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունները լավագույն ձևաչափն են, քանի որ դա հստակորեն կարտացոլեր հակամարտության էությունը։ Սակայն Սողոմոնյանի կարծիքով՝ այլ հարց է, թե ինչ հետևանքներ կունենա խաղաղ բանակցություններից փաստացիորեն հրաժարվելու  Հայաստանի իշխանությունների որոշումը։ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը կասկածում է, որ այսօր բանակցային գործընթացին Արցախի միանալն իրատեսական է։

Միաժամանակ, նախկին նախարարի խոսքով՝ արցախյան հակամարտությունը հետխորհրդային տարածքում միակն է, որտեղ կողմերից մեկն ուղղակիորեն չի մասնակցում բանակցություններին։ Ակնհայտ է՝ Ադրբեջանին ձեռնտու է, որ Արցախը չմասնակցի բանակցություններին, քանի որ դա նրան հնարավորություն է տալիս, որ իրեն դիտարկեն որպես «հայկական ագրեսիայի զոհ»։ Հայկական դիվանագիտության «թերությունը» պետք է շտկել։

Премьер-министр Армении Никол Пашинян и Президент Арцаха Бако Саакян на параде Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Փաշինյանի պատասխանը Ալիևին. բանակցություններ եք ուզում` կլինեն... Արցախի հետ

«Իրականում, Հայաստանն ի սկզբանե պետք է դիրքորոշեր իրեն որպես միջնորդ, որը միայն ժամանակավոր է իր վրա վերցրել բանակցությունները վարելու գործառույթը։ Պետք է վերականգնել բանակցությունների լիարժեք ձևաչափը։ Չի կարելի մոռանալ, որ Բիշքեկում ստորագրված զինադադարի մասին պայմանագրի վերջում Ստեփանակերտի ստորագրությունն է», — ասաց Հարությունյանը։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Ստեփանակերտի միացման մասին Փաշինյանի պնդումները ճիշտ են։ Հայկական կողմը միջնորդների հետ հանդիպմանը պետք է խստորեն բարձրացնի այդ հարցը։

Միաժամանակ, նա դժվարանում է պատասխանել՝ ինչու է Սողոմոնյանն այդքան մտահոգված, քանի որ բանակցություններից իր պահվածքով հրաժարվում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը։ Հարությունյանը հիշեցրեց, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո քննարկումների սեղանին դրված էին իրավիճակի կայունացման առաջարկներ` շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային հնարավորությունների ընդլայնումը։ Սակայն փորձը ցույց տվեց, որ Ադրբեջանը շահագրգռված էր ո՛չ մեկում, ո՛չ էլ մյուսում։ Ավելին՝ Հայաստանի ղեկավարությունն այս տարիների ընթացքում բազմիցս հայտնել է, որ պատրաստ է Արցախի անկախության դիմաց մի շարք տարածքներ զիջել։

«Ադրբեջանը մերժել է Հայաստանի այս առաջարկությունները` զուգահեռաբար ավելացնելով լարվածության աստիճանն ու տարածքային հավակնությունները հենց Հայաստանի նկատմամբ։ Հիմա ո՞վ է հրաժարվում բանակցություններից։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է», — նշեց պաշտպանության նախկին նախարարը։

Նա կարծում է, որ արցախյան հակամարտությունը եռակողմ է։ Կան զուտ հայ-ադրբեջանական օրակարգի հարցեր, կան նաև հարցեր, որոնք միմյանց մեջ պետք է լուծեն Ստեփանակերտն ու Բաքուն։

Լրահոս
0