00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինվորական համազգեստով յուրաքանչյուր ոք պետք է իմանա. ԵԽ–ի բացառիկ նախագիծը Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsТоржественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения
Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զինծառայողներն ունեն մարդու բոլոր իրավունքները, բայց համազգեստով մարդիկ սահմանափակումներ ունեն, որոնք պետք է կարգավորի ոչ թե կոնկրետ հրամանատարը, այլ օրենքը։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Հայաստանում հաջողությամբ իրականացվում է Եվրոպայի խորհրդի բացառիկ և պատմության մեջ առաջին «Մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդում Հայաստանի ԶՈՒ-ում» նախագիծը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նախագծի ղեկավար Անդրեյ Եսինը։

Բացառիկ նախագիծը Եվրոպայի Խորհրդի պատմության մեջ առաջինն է, որն ուղղված է մարդու իրավունքների ամրապնդմանը բանակում և իրականացվում է հենց Հայաստանում,մեկնարկել է 2016 թվականի վերջին։ Առանձին երկրներում եզակի նախաձեռնություններ են եղել, բայց զինծառայողների իրավունքները պաշտպանող լիարժեք նախագիծ առաջին անգամ է իրականացվում։

Встреча солдата с родителями - Sputnik Արմենիա
Կինը վստահեցրել է, որ կարող է բանակից ազատել տղաներին ու գումար է վերցրել ծնողներից

«Տարբեր մտահղացումներ ունենք, այդ թվում` մարդու իրավունքների վիճակի ուսումնասիրություն բանակում, օմբուդսմենի գրասենյակի, ՊՆ-ի ներկայացուցիչների համար թրեյնինգների անցկացում», — ասաց Եսինը։

Նրա խոսքով` սա շատ լուրջ ոլորտ է, այստեղ մարդու իրավունքների և զինվորական համազգեստով մարդու իրավունքների միջև նուրբ սահման կա։

«Զինվորական համազգեստ կրող մարդը պետք է գիտակցի իր ուսերին դրված ամբողջ պատասխանատվությունը», — նշեց մեր զրուցակիցը։

Հենց այս կետերն են նշված եղել նախագծում։ Ծրագրի շրջանակում 2017 թվականին տեղի և արտասահմանյան մասնագետներն ուսումնասիրություններ են անցկացրել հայկական բանակում։ Աշխատանքի արդյունքներով խորհուրդներ են կազմվել։

«ԵԽ-ի խորհուրդներից 8-ն ընդգրկվել են 2017 թվականի դեկտեմբերին ընդունված նոր օրենքում։ Այժմ օրենքի հիման վրա ենթաօրենսդրական ակտերի ընդունման գործընթաց է ընթանում, փորձում ենք այնպես անել, որ մեր խորհուրդները հետագայում հաշվի առնեն Հայաստանի ենթաօրենսդրական ակտերում», — ասաց Եսինը։

Նա պարզաբանեց, որ ԵԽ-ի խորհուրդները համակարգային բնույթ են կրում։ Եսինը նաև նշեց, որ այդ ոլորտում դրական դինամիկա կա, օրինակ` ԶՈՒ-ի նկատմամբ ժողովրդավարական հսկողության ուժեղացումը։

«Օրինակ` զինկոմիսարիատները, վերջին բարեփոխումների համաձայն, գլխավոր շտաբի (ըստ էության ռազմական հաստատություն) ենթակայությունից փոխանցվել են ՊՆ-ին, որը քաղաքացիական կառույց է», — ասաց Եսինը։

Министр обороны Армении Давид Тоноян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայոց բանակում գումարի դիմաց ծառայությունից խուսափելը պետք է բացառել. Տոնոյան

Օրենքում հստակ նշված են նաև զինծառայողների և հրամանատարների պարտականություններն ու իրավունքները կարգապահական ենթակայությունների, ինչպես նաև սահմանափակումների առումով։

«Մի կողմից զինծառայողներն ունեն մարդու իրավունքներին վերաբերող բոլոր իրավունքները, մյուս կողմից զինվորական ծառայության բնույթն այնպիսին է, որ նրանք չեն կարող ամեն օր անել այն, ինչ անում են սովորական մարդիկ. արթնանալ երբ ցանկանան, գնել այն, ինչ ուզում են, Skype-ով, հեռախոսով խոսել», — ասաց Եսինը։

Նախորդ օրենսդրության մեջ այդ սահմանափակումները հստակ գրված չէին, այդ պատճառով էլ դրանց սահմանափակումները կառուցվում էին հրամանատարների կամ վերին ատյանների որոշումների համաձայն։ Մարդու իրավունքների տեսանկյունից ճիշտ չէր։

Նախագծի իրականացումից հետո այդ դրույթներն ամրագրվել են օրենքում։ Եթե այսօր զինծառայողը որոշում է դուրս գալ զորամասից, այդ հարցը լուծում է ոչ թե հրամանատարը, այլ օրենքը։

Այս նախագիծն առաջինն է ոչ միայն Հարավային Կովկասի երկրներում, այլև Եվրոպայում, այդ պատճառով էլ այս կամ այն երկրում դրա արդյունավետության համեմատական տվյալներ չկան։

Լրահոս
0