00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինծառայողների իրավունքների խախտումների մասին խոսեց Հայաստանի օմբուդսմենը

© Sputnik / Asatur YesayantsНа армянских позициях. Короткий перерыв
На армянских позициях. Короткий перерыв - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մեկ տարվա ընթացքում ` զինծառայողների իրավունքների խախտումների հետ կապված հազարավոր բողոքներ է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Զինծառայողները (այդ թվում` պայմանագրային) նույն իրավունքներն ունեն, ինչ մյուս քաղաքացիները` հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները։ Այս մասին ուրբաթ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Солдаты на плацу - Sputnik Արմենիա
Առաջինը հենց իմ ընտանիքն է օրինակ ծառայելու. Նիկոլ Փաշինյան

Օմբուդսմենի գրասենյակը նորակոչիկներից տարբեր բողոքներ է ստացել, որոնք վերաբերում են զինվորական գրքույկների հետ կապված խնդիրներին, բժշկական հետազոտություն անցնելուն և այլն։ Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ զինծառայողներն ավելի խոցելի են զորակոչի շրջանում։

«Զինված ուժերում բողոքների հիմնական մասը վերաբերում է բժշկական փորձաքննություններին ու հետազոտություններին, հատկապես զինվորական ծառայություն անցնելու շրջանում։ Ցանկացած զինծառայող պետք է հստակ հասկանա իր իրավունքները», — ասաց Թաթոյանը։

Նա նշեց, որ չնայած ոլորտում առկա խնդիրներին` վերջին տարիներին չի կարելի չնկատել որոշակի առաջընթացը, ինչը օմբուդսմենի և Հայաստանի ՊՆ-ի համագործակցության արդյունքն է։

«Զրուցում ենք զինծառայողների հետ, մեզ դիմում են նրանց ծնողները։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ այցելում ենք զինվորական հոսպիտալ», — ասաց Թաթոյանը։

Նա նշեց, որ ՊՆ-ի հետ աշխատելու արդյունքում որոշ դեպքերում առողջական խնդիրներ ունեցող, բանակ զորակոչված զինծառայողները կրկնակի բժշկական փորձաքննությունից հետո ազատվել են ծառայությունից։

Հայաստանում մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները դիտորդի կարգավիճակում նաև մասնակցում են ռազմաբժշկական հանձնաժողովի նիստերին։ Բացի այդ, օմբուդսմենի գրասենյակում ստեղծվել է առանձին բաժին, որն աշխատում է զինծառայողների և նրանց ծնողների հետ։

Թաթոյանը նշեց, որ 2017թ-ին գրասենյակը ստացել է ավելի քան 6 հազար բողոք, որոնց մեկ երրորդը վերաբերել է զինվորական ծառայության ժամանակ մարդու իրավունքների խախտումներին։

Լրահոս
0