ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Կարեն Կարապետյանի փեսան՝ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը Facebook սոցիալական ցանցում հայտնել է, որ լքում է պաշտոնը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հավատացին։ Համատեղ ջանքերով մենք հեղափոխություն սկսեցինք էներգետիկայում և կայուն հիմք ստեղծեցինք էներգետիկ անկախության համար, որը իր հերթին հիմք կհանդիսանա մեր երկրի կայուն զարգացման համար»,- գրել է նա։
Հարությունը նշել է, որ սիրել է իր գործը ու ամբողջությամբ նվիրվել դրան։
Նա խոստացել է որոշ ժամանակ անց տեղեկացնել հետագա գործունեության մասին։
Նշենք, որ նա ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ էր նշանակվել 2014 թ. օգոստոսի 5-ին։