ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արսեն Խառատյանին իր խորհրդական նշանակելու որոշում է կայացրել։
Խառատյանը ծնվել է 1982 թվականի մայիսի 26-ին Երևանում, ազգագրագետներ Զավեն և Հրանուշ Խառատյանների ընտանիքում։
2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի բակալավրիատի ծրագիրը, իսկ 2005 թ.՝ մագիստրատուրան:
2001-2002 թթ. արաբերեն լեզու և գրականություն է ուսանել է Դամասկոսի Ոչ արաբախոսների համար արաբերենի դասավանդման ինստիտուտում:
2005-2008 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ:
2010-2015 թթ. սովորել է ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարանի կոնֆլիկտաբանության մագիստրատուրայում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: