00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խորհրդարանի պատգամավորները ցանկանում են ազատ արձակել օրենքով գող Ալիկ Բանդուրյանին

© Sputnik / Asatur YesayantsЗаседание парламента посвященное взлету цен
Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երաշխավորներից մեկը «Ելք» դաշինքի խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն է, որին միացել են ևս 9 խորհրդարանականներ։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավորները, այդ թվում` «Ծառուկյան» դաշինքի 9 ներկայացուցիչ և «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը, հանդես են եկել անձնական երաշխավորություններով` խնդրելով դատարանին փոխել «օրենքով գող» Ալիկ Բանդուրյանի նկատմամբ խափանման միջոցը։ Այդ տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց Բանդուրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Բայց դատարանը մերժել է միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումը դեռ հայտնի չէ։

Тюремная наколка на руках - Sputnik Արմենիա
Հավաք Երևանում, Դեդ Հասանի թոռը և ամենահին «օրենքով գողը»․ Հայաստանի գողական աշխարհը

Անձնական երաշխավորությունը պատգամավորներից յուրաքանչյուրի համար կարժենա 500 հազար դրամ։ Այսպիսով` խորհրդարանականները պատրաստ են Բանդուրյանի համար վճարել 5 միլիոն դրամ (ավելի քան 10 հազար դոլար)։ «Ելքի» պատգամավոր Սասուն Միքայելյանից բացի, երաշխավորություններ են ներկայացրել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահան Հայրապետյանը, Դավիթ Մանուկյանը, Հրանտ Մադաթյանը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանը, Արայիկ Աղաբաբյանը:

Ալիկ Բանդուրյանը` նույն ինքը Նորատուսցի Ալիկը, քննության տակ է «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած կրկնակի սպանության մասին աղմկահարույց գործով։ Միջադեպը տեղի է ունեցել 2016թ–ի նոյեմբերին։ Փոխհրաձգության հետևանքով 25-ամյա Գևորգ Պողոսյանը տեղում սպանվել է, իսկ 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը ստացած վնասվածքներից մահացել էր հիվանդանոցում։ Փոխհրաձգության ևս մեկ մասնակից` 35–ամյա Արամ Պետրոսյանը, ողջ է մնացել։

Բանդուրյանի հետ միասին ամբաստանյալների աթոռին են հայտնվել ևս երկու հոգի` Արման Գասպարյանը (որոշ տվյալներով` թիկնապահը), որը հայտնի է Բդո անունով, ինչպես նաև Պետրոս Իսրայելյանը (Չարբախցի Գեղամիկը)։

Полиция Турции - Sputnik Արմենիա
«Օրենքով գող» Գիա Քութաիսցու սպանությունը Թուրքիայում. ոստիկանները հայկական հետք են գտել

Ալիկ Բանդուրյանը, ինչպես նաև նրա եղբայրը` Արան, հայտնի են եղել գեղեցկության սրահում փոխհրաձգությունից շատ առաջ։ Մասնավորապես, 2003թ–ին եղբայրները հայտնվել են ոստիկանական ամփոփագրում։ Հաղորդվել է նաև, որ նրանք, կրակելով ավտոմատից և ոստիկանական հրացանից, վիրավորել են երկու հոգու, ևս մեկին սպանել են։

Այնուհետև Ալիկ Բանդուրյանի անունը հիշատակվել է «քրեական անցյալով գեներալ» Արմեն Կանևսկու հետ կապերում, Բանդուրյանը համարվել է նրա մերձավորներից։ 2010թ–ին` Կանևսկու մահից հետո, Ալիկ Բանդուրյանը, որոշ ԶԼՄ–ների տեղեկությունների համաձայն, «թագադրվել» է Հայաստանում։ Որոշ տվյալներով` 2011թ–ին նրա թեկնածությունը հաստատել է գողական աշխարհի պատրիարք Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան)։

2012թ.–ին Ալիկ Բանդուրյանը և նրա եղբայրը կրկին հայտնվել են ԶԼՄ–ների էջերին. Հայաստանի ոստիկանությունը հաղորդել է, որ Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետախուզություն են հայտարարել եղբայրների նկատմամբ` հանցավոր խմբով մարդկանց առևանգելու մեղադրանքով։ Հայտնի չէ, թե ինչպես է ավարտվել այդ գործը։

«Լիա» գեղեցկության սրահում կրկնակի սպանության գործով Բանդուրյանին առաջադրվել է մեղադրանք մի խումբ անձանց կազմում առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ։ Մյուս երկու ամբաստանյալներին մեղադրանք է ներկայացվել երկու և ավելի անձանց սպանություն կատարելու մեջ։

Լրահոս
0