00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոգնածությո՞ւն, թե՞ հարձակվողի պակաս. Վարդան Մինասյանի թիմը երկրորդ ոչ–ոքին գրանցեց

© Photo : provided by Hakob BerberyanГлавный тренер сборной Армении по футболу Вардан Минасян
Главный тренер сборной Армении по футболу Вардан Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գոլային պահեր ստեղծելով` մերոնք գերազանցեցին մրցակցին, բայց արդյունավետ հարված այդպես էլ չեղավ։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկրորդ ստուգողական խաղն անցկացրեց Ավստրիայում` այս անգամ մրցելով Մոլդովայի ընտրանու հետ: Ինչպես նախորդ խաղում, այնպես էլ այսօր, մեր հավաքականը ոչ-ոքի արդյունքով ավարտեց հանդիպումը. գրանցվեց 0:0 հաշիվը:

Генрих Мхитарян забил гол в финале Лиги Европы между английским Манчестер Юнайтед и голландским Аяксом - Sputnik Արմենիա
«Նա գիտակցեց, որ պատրաստ չէր». Մոուրինյոն` Մխիթարյանի մասին

Վարդան Մինասյանն այս անգամ այլ մեկնարկային կազմ էր ընտրել: Իր նորամուտը հավաքականի կազմում նշեց Անդրե Չալշըրը: Ու այս դեպքում հավաքականի մարզիչը խաղը սկսեց կենտրոնական երեք պաշտպաններով: Պարզ էր, որ Մինասյանը պարզապես փորձում է թիմի խաղը տեսնել նաև այլ մարտավարությամբ:

Ի տարբերություն Մալթայի հետ խաղի, այս մրցավեճում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մոտ ավելի շատ էր տեղաշարժը, առանց գնդակի տեղափոխությունները: Ամբողջ խաղի ընթացքում մեր թիմը տիրում էր նախաձեռնությանը և վտանգավոր պահերը մոլդովացիների դարպասին առաջանում էին անհամեմատ շատ, քան հակառակ ուղղությամբ:

Գոլային պահեր էլ ստեղծելով` մերոնք գերազանցեցին մրցակցին, սակայն արդյունավետ հարվածը չկար: Մի քանի դրվագներում իր թիմին փրկեց Մոլդովայի հավաքականի դարպասապահը, մի քանի դրվագներում էլ հայ ֆուտբոլիստների հարվածները նպաստավոր դիրքերից կամ դիպուկ չէին կամ էլ «փակվում» էին պաշտպանների կողմից:

Զգացվեց բարձրակարգ հարձակվողի պակասը: Բացի այդ, մեր թիմի կազմում դեռ կան խնդիրներ` կապված համագործակցության հետ: Եվ այս ամենին գումարած չմոռանանք, որ մրցաշրջանը որպես այդպիսին մեր հավաքականի շատ ֆուտբոլիստների համար արդեն առնվազն երկու շաբաթ է` ավարտված է, այնպես որ կար նաև ոչ շատ նկատելի, բայց հոգնածության ֆոն:

Այս հանդիպումներից հետո դժվար է ասել, թե հավաքականը երբ նորից կհավաքվի: Համենայնդեպս սեպտեմբերի 6-ին Լիխտենշտեյնի հետ խաղով մեր ընտրանին կմեկնարկի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարում:

Լրահոս
0