ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի մյուս խաղացողներից տարբերվում էր ցածր դիմացկունությամբ։ Այս մասին BBC Sport–ին տված հարցազրույցում ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
Նրա խոսքով` Մխիթարյանը պատրաստ չէր ինտենսիվ տեմպին, որով ապրում է «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Ֆիզիկապես և հոգեբանորեն նա պատրաստ չէր, մրցունակ լինելու առումով` նույնպես։ Վերականգնվելու համար խաղերի միջև քիչ ժամանակ էր, դա դժվար է», – ասել է նա։
Մոուրինյոյի խոսքով` Մխիթարյանը չկարողացավ դիմանալ ծանրաբեռնվածությանն այնպես, ինչպես մյուս խաղացնողները։ Մարզիչը պնդում է, որ Մխիթարյանն անձամբ դա գիտակցեց։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «ՄՅՈւ»–ի կազմում 1.5 խաղաշրջան անցկացրեց։ Հայաստանի հավաքականի ավագն, ընդհանուր առմամբ, 64 անգամ է դաշտ դուր եկել` դառնալով 13 գոլի հեղինակ։ 2018 թվականի ձմռանը նա Լոնդոնի «Արսենալ» ակումբ տեղափոխվեց։